Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/127

Այս էջը հաստատված է

Եվ դրա համար ցավում եմ, որ դուք «անտեղի» եք համարում իմ «հանդես գալը», այսինքն իմ ազատ կարծիք ունենալն ու այն արտահայտելը։ Ցավում եմ մանավանդ նրա համար, որ դուք այդպիսով հարում եք նրանց, որոնք կուզեին Հայաստանում ջնջել ամեն ազատ, անկախ միտք ու կարծիք, բացի իրանց մտքից ու կարծիքից, մինչդեռ դուք ասում եք, որ դուք «հայ ինտելիգենցիայի ամենաերիտասարդ ներկայացուցչական մարմինն եք» կազմում։

Հ. Գ. — Թույլ տվեք հիշեցնելու ձեզ, որ մամուլի մեջ, որքան ինձ հայտնի է, ընդունված չէ որևէ գրողի կեղծանունը բանալ։