Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/128

Այս էջը հաստատված է

12. ԱԿԱԿԻ ԾԵՐԵԹԵԼԻՆ ՄՈՍԿՎԱՅՈԻՄ

(Մի թռուցիկ հուշ նրա կյանքից)

Պոետները սովորաբար դժբախտ են լինում իրանը անձնակա կյանքում։

Դա ամենքին լավ հայտնի է։ Մի օրենքի բնույթ է ստացել դա մեր աչքում, դարձել է անհրաժեշտ մի պայման պոետի բարձր կոչումը կրողների համար անխուսափելի մի կետ է դա, առանց որին գրեթե անհնար է երևա կայել մի պոետի կենսագրություն։ Այդպիսի մի կենսագրություն մեզ թերի, անկատար, գուցե և տարօրինակ և անհավատալ թվար...

Մենք այն աստիճան ընտելացել ենք դրան, որ մի պոետի մասին գրելիս ամեն մի ռեպորտլոր գիտե, որ պետք է խոսի «փշերով պատած» ճանապարհի մասին։ Եվ երբ մեռնում է մի պոետ իհարկե, ամենից շուտ խոսվում է նրա կյանքի անբախտ, տան ջալից դեպքերի մասին։ Դա էլ սովորական է, ավելի քան սովորական, դա էլ մի ծես է դարձել, կյանքում կատարվող հազարավոր ծեսերից մեկը։ Այնքան սովորական են դարձել այդ ստերեո տիպ բառերը, որ հնչում են նույնքան անիմաստ ու ապարդյուն որպես մի «բարև ձեզ» կամ «ցտեսություն...»։

Բայց լինում են պոետների կյանքում և երջանիկ րոպեներ որոնց մասին չի խոսվում այնքան առատ, ինչպես անբախտության մասին։

Ահա այդպիսի երջանիկ մի էպիզոդ հիշում եմ ես պոետ կյանքից և ուզում եմ պատմել այդ էպիզոդը։ Ես ուզում եմ ան այդ այսօր, երբ կարդացի լրագրում նրա մահվան տխուր լուր:

Իհարկե, կարող է պատահել, որ ես սխալվում եմ, կարծելով,