մի կենդանի կապ հաստատելով հանդիսականի և դերակատարի մքիջև:
Ստատուար պլաստիկան պետք է փոխարինե ներկա բեմական ձևերը։
Ժեստը պետք է արտահայտե այն, ինչ խոսքերը չեն արտահայտում։
Ահավասիկ այն գլխավոր պրինցիպները, որոնց վրա ուզում է Մեյերհոլդը կառուցել նոր թատրոնը:
Ռեֆերենտը հիշեց մի խոսակցություն, որ տեղի է ունեցել Անտ. Չեխովի և «Գեղարվեստական թատրոնի» դերասաններից մեկի միջև։
Երբ դերասանները աշխատում էին որքան կարելի է մոտիկ լինել իրականությանը, վերոհիշյալ հեղինակի պիեսներից մեկը դնելիս՝ Չեխովը նկատում է, որ հարկավոր չէ չափազանց ռեալություն: Հարկավոր չեն այդպիսի մանրամասներ — նկատում է Չեխովը:
— Բայց չէ՞ որ դա իրական է:
— Ես հիշում եմ Կրամսկոյի մի նկարը, նկատում է Չեխովը, հիանալի կերպով նկարված են այնտեղ դեմքերը. երևակայեցեք, որ մեկը այդ դեմքերից մեկի քիթը կտրեր ու տեղը մի իսկական քիթ անցկացներ, չէ՞ որ դա ավելի իրական քիթ կլիներ, քան նկաովածը, բայց արդյոք գեղեցի՞կ կլիներ:
Կան պիեսներ, ուր չպետք է ցայտուն, որոշակի, աչքի ընկնող լինեն առանձին տիպերը, ուր հեղինակը իր տրամադրությունըն է արտահայտում.— ահա այդպիսի պիեսների թվին են պատկանում հենց Չեխովի գործերը, նկատում է ռեֆերենտը։
Պետք է թատրոնը մինիմում պարզության հասցնել, ազատել նրան դեկորացիաների բեռից, այնպես որ դերասանը կարողանա դուրս գալ հրապարակ և խաղալ իր դերը։ Ռեֆերենտին հակաճառեցին մի քանի հոգի, բայց որոշակի կերպով և բավականին հաջող խոսեց Յաբլոնովսկին։
Նա նկատեց, որ նախ և առաջ «պայմանական թատրոն» խոսքը անհաջող են գործածում բեմական իմպրեսիոնիզմի (տպավորականության) կողմնակիցները, որովհետև թատրոնը իր էությամբ մի պայմանական բան է, ուստի ասել «պայմանական թատրոն», միևնույն է թե ասել «ջրի ջուր»։ Դա բնորոշում չէ։