Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/136

Այս էջը հաստատված է

14. ՄԻ ԲԱՑԱՏՐՈԻԹՑՈԻՆ

Հայ մամուլի էջերում մի քանի պարոնն եք այլանդակ մի աղմուկ են հանել ծանոթ ռուս պոետ Վալերի Բրյուսովի դասախոսության առթիվ և Մոսկվայի Հայոց Կոմիտեի ձեռնարկած, բայց դեռ լույս չտեսած ժողովածուի շուրջը։

Այն հանգամանքը, որ մեր բարեկամ ռուս պոետը իր դասախոսության մեջ հարկ չէ համարել հիշելու մի քանի ծանոթ հայ հեղինակների անուններ, հիմք է ծառայել Վերը հիշածս պարոններին ենթադրելու, որ Մոսկվայի ժողովածուի մեջ տեղ չեն գտնել կամ չեն գտնելու այդ դասախոսության մեջ չհիշված հայ գրողները։ Եվ այդ ենթադրությունը, որ միանգամայն անհիմն է ու սխալ եռանդ է ներշնչել այդ պարոններին «քափ ու քրտինք» մտած պատիվ պահանջելու իբր թե ոտնահարված հայ գրողների համար։

Սակայն նախ արձանագրենք իրողությունը։ Ճիշտ չէ, որ Ալի շանը, Սիամանթոն և Վարուժանը չեն մտել Մոսկվայի ժողովածու մեջ։ Տողերիս գրողը դեռ անցյալ դեկտեմբերի սկզբներին ժողովածուի ձեռնարկողների առաջարկով մի շարք բառացի թարգմանություններ է արել ռուս պոետների համար հենց այդ հեղինակներից:

Ուրեմն, աղմկարար պարոնայք, մի կարծեք, որ դուք մի բան շտկում եք. դուք հոնքը շտկելու տեղ աչքն եք հանում միայն։ Սա այդ նրա համար, որ ամենից առաջ դուք անարդար և անվայ կերպով վիրավորում եք հայության բարեկամ ռուս պոետի պնդելով, որ նա մի գործիք է դարձել ինչ-որ չարակամ «հայ թարգմանիչների» ձեռքում։ Սխալ եք, պարոններ. Վալերի Բրյուսվը թեթևամիտ չէ, որ չիմանա, թե ինքն ի՛նչ է անում, և դուք չե որ պիտի սովորեցնեք նրան գրականություն հասկանալը և դեռ մի գրականություն այս կամ այն վերաբերմունք ունենալը։