Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/140

Այս էջը հաստատված է

15. ՊԱՏԱՍԽԱՆ ԱՎԵՏԻՔ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ «ԲԱՑ ՆԱՄԱԿ»—ԻՆ

Հայ գրող Ա. Ահարոնյանը վերջերս թերթերում մի նամակ զետեղեց մեր հասցեին։ Աշխատեք պատասխանել կետ առ կետ պ. Ահարոնյանի նամակին.

1. «Մայրեր» վերնագիրը փոխելով «Мать» ենք դարձրել, որովհետև ռուսերեն .«Матери» երկիմաս՛տ է։ Ցանկանալով խուսափել մտքի շփոթությունից, մենք կանգ առանք «Мать»-ի վրա. որ ավելի մոտ է բնագրի մուտքին։ Կարծում ենք, որ սա ոչ բարբարոսություն է և՛ ոչ էլ անվայել բան, որի Համար մեղադրում է մեզ պ. Ահարոնյանը, ավելի ևս, երբ վերնագրի փոփոխությունը մի սովորական երևույթ է թարգմանական աշխարհում։ Կարելի է համաշխարհային գրականությունից մատնանշել տասնյակ դասական երկեր, որոնց թարգմանության վերնագիրը չի Համապատասխանում բնագրի վերնագրին։

2. «Եղիշե պատմագրից Motto-ն դուրս են ձգել»։ Այս առիթով պարտ ենք համարում պ. Ահարոնյանին Հիշեցնել, որ Ահարոնյանի, Աղայանի, Գումանյանի և Փափազյանի խմբագրությամբ հրատարակված «Հայ գրողներ» ժողովածուում, հավանաբար Ահարոնյանի, հեղինակի, միևնույն ժամանա՛կ ժողովածուի խմբագրի, համաձայնությամբ բաց է թողնված հիշված Mottо-ն: Այդ հանգամանրը մեզ թույլ էր տալիս բաց թողնել պ. Ահարոնյանի Mottо-ն ավելի ևս, երբ նա ռուս ընթերցողներին ոչինչ չէր տա, այլ կոմենտարիաներ կպահանջեր։

3. Այնուհետև հարգելի հեղինակը մատնանշում է, որ պ. Լ. Քալանթարի թարգմանության մեջ «բաց են թողնված ամբողջ պարբերություններ ու արտահայտություններ», «նրանց տեղ գրել