են իրենք», որով պ. Ահարոնյանի գրվածքը դառնում է «շինծու», «անհարազատ»։
Սաստիկ ծանր է, և դժվար թե տեղին լիներ լրագրի սուղ սյունակներում համեմատել բնագիրը, այդ պատճառով, էլ կարող ենք ասել միայն հետևյալը։
Մեր թարգմանությունները բառացի չեն, այլ գեղարվեստական, այդ պատճառով էլ պ. Ահարոնյանի հայերեն արտահայտությունները բառացի կերպով ռուսերենի վերածել անհնարին էր։
Սակայն այդ բոլոր ուղղումները կատարել են նախ՝ թարգմանիչ Քալանթարը (նա միաժամանակ ժողովածուի աշխատակիցներից մեկն է) և երկրորդ «Парус» հրատարակչական ընկերության խմբագրական մարմինը։
Շատ թե քիչ նշանակություն ունեցող բաց թողածները 60 տողից չեն անցնում (ամբողջ պատմվածքը բռնել է 900 տող)։ Պ. Քալանթարը, որ բացակա է Պետրոգրադից, հարկ եղած դեպքում կարող է պատճառաբանել իր արարքը, իսկ մնացած 2 — 3 տողից չանցնող փոփոխությունները զուտ խմբագրատան և ոճի բնավորություն ունեն, որոնք մտցված են ժողովածուի հրատարակության նախաձեռնող խմբագիր՝ Մ. Գորկու ձեռքով։ Մենք հուսով ենք, որ պրն. Ահարոնյանը կհավատա, որ Մ. Գորկին այդ փոփոխությունը գրական անպարկեշտության և բարբարոսության համար, չէ մտցրել։ Մենք վճռականապես պնդում ենք. այն աննշան փոփոխությունները, որոնցով ռուսերեն «Мать» թարգմանությունը տարբերվում է հայերեն «Մայրեր»-ի բնագրից, նախ՝ չեն խախտում գրական էթիկան, որովհետև այդ փոփոխությունները գրական սովորական փոփոխություններ են, և երկրորդ նրանք չեն աղավաղում պատմվածքի բովանդակոթյունը և պ. Քալանթարի թարգմանությունը չեն դարձնում «կեղծ», «անհարազատ», ինչպես պնդում է պ. Ահարոնյանը։
4. Մնում է մի մեղադրանք ևս, որ մենք «անհրաժեշտ չենք համարել» Ահարոնյանի պատմվածքը թարգմանելու մտադրության մասին հայտնել հեղինակին։
«Парус» հրատարակչական ընկերությունը իր ժամանակին նամակով թույլտվություն է խնդրել ինչպես հարգելի հեղինակից, նույնպես և ժողովածուի մեջ տեղ ունեցող բոլոր հայ գրողներից։ Հեղինակի արտասահման լինելու պատճառով նրա հասցեն հայտնի