Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/142

Այս էջը հաստատված է

չէր Հրատարակչական ընկերությանը, այդ պատճառով էլ նամակը գրվեց պ. Ահարոնյանի որդու Վ. Ահարոնյանի անունով, որի մեջ խնդրված էր՝ հաղորդել հորը։ Բացի այդ, թարգմանիչ պ. Լ. Քալանթարը բանավոր համաձայնություն է սորացել հեղինակի որդուց՝ պ. Ահարոնյանից:

Եթե Ահարոնյանը նամակ չէ ստացել, դրա մեղքը մերը չէ, և մեզ թվում է, որ գրականության պահանջած բոլոր վայելուչ ձևերն ու հարգանքը մենք պահել ենք դեպի հեղինակը։

Ի վերջո՝ չենք կարող մեր կողմից մի քանի խոսք չասել պ. Ահարոնյանի նամակի ընդհանուր ոգու և «Ժողովածու»-ի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։ Որքան էլ կրքոտ վինի պ. Ահարոնյանի վերաբերմունքը «Ժողովածու»-ի նկատմամբ, հավանորեն նրա ուշադրությունից չի վրիպի այն հանգամանքը, որով «Ժողովածու»-ն սոսկ գաղափարական բնույթ ունի, որի նպատակն է ըստ հնարավորության ռուս ընթերցողներին ծանոթացնել հայ հեղինակների ավել կամ նվազ չափով բնորոշ ստեղծագործությունների հետ, հետաքրքրություն զարթնեցնել դեպի հայ ժողովուրդը. հետաքրքրություն, որի պակասն այնպես զգալի է մեզ համար։ Հասկանալի է, որ ինչպես յուրաքանչյուր գործ, նույնպես և մեր «Ժողովածու»-ն պակասություններ և սխալներ կունենա, այդ պակասություններն ակնարկելը ազնիվ քննադատության պարտականություն է և այդ ուղղությամբ արված յուրաքանչյուր նկատողություն մենք կընդունենք շնորհակալությամբ։ Բայց մի՞թե պ. Ահարոնյանը չգիտե, որ հասարակական նշանակություն ունեցող գործերում տեղ չկա ինքնասիրության ու վիրավորանքի։

Մեզ թվում է, որ հենց պ. Ահարոնյանին «Ժողովածու»-ի մեջ տեղ տալու փաստը բացասում է ամեն տեսակի վիրավորանքի և ստեղծագործությունն աղավաղելու մտադրությունը։ Մյուս կողմից, «ժողովածու»-ն կազմելիս, տեխնիկական զանազան անհարմարությունների պատճառով, մեզ շատ հարգելի գրողների արժեքավոր ստեղծագործություններին տեղ չտալով՝ մտադրություն չենք ունեցել վիրավորել նրանց:

Իսկ եթե այդպես ,Է, մի՞թե պ. Ահարոնյանն իր բավական անհիմն անբավականությունն արտահայտելու համար ուրիշ ուղի, ուրիշ միջոց չգտավ։