Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/147

Այս էջը հաստատված է

այսինքն հայ հակահեղափոխական դաշնակցությունը:

Եվ այն ժամանակ, երբ Ռուսաստանի բանվորական ու գյուղացիական կառավարությունը զինաթափ էր անում աղաներին, ունևորների ու զինում գյուղացիներին ու բանվորներին, ահա այդ նույն ժամանակ Կովկասի «կառավարությունը», որն, ինչպես ասինք, բաղկացած էր վրացի մենշևիկ կեղծ սոցիալիստներից սուտ դեմոկրատ դաշնակցականներից և թուրք բեգերից, զինաթափ էր անում ոչ թե աղաներին, այլ ռուս զորքերին ու նրանց զենքերը զինում թուրք բեգերի գնդերը. այդ կառավարությունը զենք ու փամփուշտ էր ուղարկում գյուղացիների և բանվորների դեմ կռվող գեներալ Կալեդինին, իսկ երբ այդ վերջինները ջախջախվեցին ու ընկան, երբ Ռուսաստանի գյուղացիական ու բանվորական խորհուրդների սոցիալիստական զորքերը սկսեցին մոտենալ Կովկասին, նրանք, այդ դավաճան չխենկելիները, խան-խոյսկիները և խատիսյանները Ռուսաստանից անկախ, բաժանված հայտարարեցին. նրանք հայտարարեցին, թե կռվելու են բոլշևիկական զորքերի դեմ, որովհետև դրանք անարխիա են մտցնում Կովկաս՝ այսինքն անիշխանություն, խառնակություն, անկարգություն են մտցնում: Այնինչ ով չգիտե, որ, ընդհակառակը, իրանք այդ խաների ու բեգերի հետ բարեկամ դարձած վրացի մենշևիկներն ու դաշնակցականներն էին, որ Կովկասում անկարգություն ու իրարանցում մտցրին, դրանք էին, որ զինեցին բեգերի գնդերը և այն ժամանակ, երբ իրանք Թիֆլիսում բեգերի հետ նստած խորհուրդ էին անում, թե ինչպես բոլշևիկներին ջնջեն, ահա հենց այդ ժամանակ Բաքվի ճանապարհի վրա նույն բեգերի ձեռքով ու իրանց ողնությամբ կազմված ու զինված խմբերը կոտորում էին անցնող ռուս զինվորներին, հայ ճանապարհորդներին և խաղաղ մալական գյուղացիներին...

Եվ Ռուսաստանի բանվորական ու գյուղացիական Խորհուրդների հետ միանալու փոխարեն, կարճամիտ դաշնակցականները միացան թուրքերի ու վրացի ազնվականների շահը պաշտպանող ավազակների հետ — Չխենկելիի Չխեիձեի, Գոբեշիայի, Խան-Խոյսկու հետ: Փոխանակ հեղափոխական Ռուսաստանի հետ դաշն կապելու, նրանք դաշն կապեցին հակահեղափոխական և արյունարբու բեգերի ու դավաճան մենշևիկների հետ: Եվ մի տգեղ օր, մի զզվելի օր դավաճանները Կովկասը Ռուսաստանից անկախ