Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/150

Այս էջը հաստատված է

17. Ի՞ՆՉ է ԱՍՈԻՄ ԼԵՆԻՆԸ ԳՅՈԻՂԱՑԻՆԵՐԻՆ

I

Լենինի անունն անշուշտ լսած կաս, ընթերցող։ Եվ դա զարմանալի չէ. այժմ Ռուսաստանում դժվար է գտնել այն աշխարհքից բեխաբարին, որ Լենինի մասին լսած չլինի։ Զարմանալի չի լինի, եթե դու ասես, որ լսել ես, թե Լենինն ու բոլշևիկներն անարխիստներ են (այսինքն անիշխանականներ), ավազակներ կամ գերմանական լրտեսներ, որ ուզում են Ռուսաստանը կործանել:

Ասում եմ զարմանալի չի լինի, որովհետև պիտեմ, որ ամեն տեղ, թե բերանացի, թե իրանց գազեթների միջոցով այնպիսի անամոթ ու անխիղճ ստեր Լենինի ու բոլշևիկների մասին տարածում են հասարակ ժողովրդի, գյուղացու և բանվորի ոխերիմ թշնամիները՝ փողատերերն ու հողատերերը։

Բայց պատճառն ի՞նչ է, որ հողատերերն ու փողատերերը կամ նրանց շահերը պաշտպանողներն այդպիսի սուտ ու սխալ, այդպիսի անխիղճ ու անամոթ զրույցներ են հնարում բոլշևիկների, կոմունիստական կուսակցության և այդ կուսակցության պարագլուխ Լենինի մասին, տարածում են ժողովրդի մեջ: Ավելի ճիշտ կլիներ ասել ի՞նչ նպատակով են տարածում այդ լուրերր փողատերերն ու հողատերերը: Եթե դու չես ուզում, ընթերցող, նմանվել նրանց, որոնք, չգիտեմ խելքի պակասությունից, թե խղճի պակասությունից լսում են այդ սուտ ու փուտ զրույցները, հնարում ու տարածում են ժողովրդի թշնամիները, բոլշևիկ-կոմունիստների և նրանց առաջնորդ Լենինի մասին — պետք է է իմանաս, թե ո՞վ են բոլշևիկները, կամ ո՞վ է Լենինը և ի՞նչ են .ասում և ուզում նրանք:

«Բոլշևիկների» կուսակցության իսկական անունն է «Ռուսաստանի