Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/151

Այս էջը հաստատված է

կոմունիստական կուսակցություն» (բոլշևիկների, այսինքն մեծամասնության)։

Դա բանվորական կուսակցություն է, այսինքն այդ կուսակցությունը բանվորների օգուտն է պաշտպանում։

Եթե դու Վերցնես այդ կուսակցության ծրագիրը, կամ այդ կուսակցության հրատարակած գազեթը կամ գիրքը, բոլորի վրա կգտնես Հետևյալ խոսքերը՝ «Պրոլետարներ (այսինքն չունևորներ, բանվորներ բոլոր երկրների, միացեք»։ Եվ իըավ որ այդ կուսակցությունը բոլոր բանվորների, բոլոր չունևորների կուսակցությունն է, այսինքն բանվորների, հողազուրկ ու հող քիչ ունեցող կամ մշակություն անող գյուղացիների կուսակցությունն է։

Այդպիսի կոեսակցոլթյուններ կամ բոլոր երկրներում— Անգլիայում, Ֆրանսիայով, Գերմանիայում, Ամերիկայում, ճապոնիայում, մի խոսքով բոլոր երկրներում. և բոլոր այդ կուսակցությունների դրոշակի վրա դրված է՝ Պրոլետարներ (այսինքն չունևորներ, բանվորներ) բոլոր երկրների, միացե՛ք։

Եվ բոլոր երկրներում բանվորներն ու չունևորները միանում են, մտնում են այդ կուսակցության մեջ և հետո այդ կուսակցության զանազան երկրներում գտնվող ճյուղերը միանում են ու կազմում մի հսկայական միություն, որի անունն է Ինտերնացիոնալ այսինքն բոլոր բանվորների և չքավոր գյուղացիների, չունևորների կամ, ուրիշ խոսքով, պրոլետարների միջազգային միություն։

Հիմա տեսնենք, թե ինչի՞ համար են դրանք միանում, և ի՞նչ է այդ համաշխարհային կուսակցության նպատակը։

Դուք գիտեք, որ կան աշխարհում ազնվական հողատերեր, կան վաճառական փողատերեր, ֆաբրիկանտներ, ղավոդատերեր և կան գյուղացիներ ու բանվորներ։

Ինչպես գիտեք, աշխարհում տիրողը հողատեր ու փողատեր աղաներն են, մի խոսքով ունևորները: Դրանք են աշխարհքի բարիքներ վայելողները, դրանք են աշխարհքի հրամայողներն ու տերերը:

Իսկ ո՞վ է աշխարհում ճնշված, նեղված, կեղեքված, ամեն բարիքից զրկված, ուրիշի դռանը եսիր, ուրիշի կամքին գերի, ո՞վ է, որ բանաստեղծ Իսահակյանի ասածի նման «դառը դատում է — դատարկ նստում», այսինքն մի կուշտ փորով հացի էլ չի տիրանում: