Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/153

Այս էջը հաստատված է

Կոմունիստներն ուզում են, որ իշխանությունն այդ մեծամասնության ձեռքն անցնի, այսինքն բանվորների ու գյուղացիների ձեռքն անցնի, որպեսզի նրանք այնպիսի կարգեր Հաստատեն աշխարհում, երբ մարդը մարդու արյուն չթափի, երբ մարդը մարդու ճորտը չլինի, երբ ոչ թե մեկը կաշխատի ու կիսաքաղց կնստի, իսկ մյուսը պարապ ֊սարապ ման կգա ու կվայելե աշխարհի բոլոր բարիքները, այլ ընդհակառակը՝ երբ բոլորը կաշխատեն և բոլորն էլ կվայելեն իրանց աշխատանքի պտուղը, երբ չի վինի ճնշող ու ճնշվող, աղա ու ճորտ, երբ մարդիկ բոլորն ազատ ու հավասար կլինեն։

Բայց այսպիսի կարգերը ձեռնտու կլինին ճնշված դասակարգերի համար՝ բանվորների ու չունևոր գյուղացիների համար: Արի տեսնենք աղա-հողատերն ու աղա֊փողատերն էլ կուզենա՞ն, որ աշխարհում այդպիսի կարգեր հաստատվեն։ Իհարկե ոչ։

Ահա թե ինչու երբ բանվորներն ու գյուղացիները միանում ու իրանց կուսակցությունն են կազմում, հողատերերն ու փողատերերը նույնպես սկսում են միանալ, նրանք էլ ուղում են իրանց կուսակցությունն ունենալ, որպեսզի իշխանությունն իրանց ձեռքում պահեն, որպեսզի չթողնեն, որ կոմունիստներն այս կարգերը փոխեն, որպեսզի հողը նորից հողատիրոջ, այսինքն պամեշչիկների ձեռքում մնա, իսկ փողը փողատիրոջ կամ կապիտալիստի ձեռքում:

Բայց նրանք իրանց կուսակցության անունը «հողատերերի ու փողատերերի, աղաների ու կնյազների» կուսակցություն չեն դնում։ Նրանք ուրիշ խելք են բանեցնում, նրանք խորամանկությամբ ուզում են գյուղացիների ու բանվորների գլուխը յուղել, նրանց խաբել և դրա համար իրանց կուսակցության անունը դնում են «Ժողովրդական ազատության կուսակցություն» կամ «Ազգային կուսակցություն», իբր թե իրենք ժողովրդի օգուտն են ուզում պաշտպանել։ Ահա այդ կեղեքիչների՝ աղա-հողատերերի և աղա֊փողատերերի կուսակցության շատ հարմար կլինի ասել. «դրսից քահանա է — ներսից սատանա»։ Ո՞վ է տեսել, ասացեք, որ գայլը գառի շահը պաշտպանե։ Իսկ հողատերերն իրանց կուսակցության անունը «Ժողովրդական ազատության կուսակցություն» են դրել, այնինչ նրանց կուսակցության անունը «Ժողովրդին կեղեքող», «ժողովրդին ճորտացնող», «Ժողովրդի դավաճան» կուսակցություն պիտի