Բայց երբ հարց են տալիս մեզ թե ինչպես՞ անել, որ հողն աշխատավորի ձեռքն անցնի, մենք՝ կոմունիստ-բոլշևիկներս, ասում ենք — այո՛, դա շատ կարևոր է, մեր կուսակցության նպատակն էլ հենց աղքատ, չունևոր գյուղացու և բանվորի շահը պաշտպանելն է։
Չէ՞ որ, եթե բոլորը հողը բոլոր ժողովրդին լինի, դա դեռ չի նշանակի, որ հողը աշխատավորի ձեռքը կանցնի։ Մենք ուզում ենք, որ ազատ հողի վրա ազատ լինի աշխատանքը: Երբ որ բոլոր հողը պետությանը կլինի (այն պետության, որի մեջ իշխանությունը պիտի գյուղացիների և բանվորների ձեռքում լինի), երբ ընդմիշտ կջնջվին հողատիրության հին ձևերը, երբ ամեն մարդ կկարողանա պետությունից վերցնել առանց միջնորդների և հավասար իրավունքով իրան պետք եղած հողը, դա մեծ քայլ կլինի, իհարկե մեծ առաջադիմություն կլինի թագավորական ու հողատիրական կարգերի հետ համեմատած։ Բայց դա դեռ չի նշանակե, որ բոլոր հողը տրվում է բոլոր աշխատավորներին:
Այդպիսի կարգերում հողից օգտվել կարող են միայն նրանք, ով անասուն ունի, գյուղատնտեսական գործիքներ ունի, իսկ ամենաաղքատ գյուղացին, վարձկան մշակ գյուղսցին այդպիսի կարգերում էլ հողից օգտվել չի կարող, չի կարող իր տնտեսությունն ունենալ։ Որպեսզի հողից կարողանան օգտվել ոչ միայն ունևոր գյուղացիք, այլև ամենաչունևորները, նույնիսկ վարձկան մշակները, նրանք պիտի միանան և պահանջեն, որ խոշոր տնտեսություններ կազմակերպվին խոշոր հողատիրական կալվածքներում, որի վրա հսկողություն պիտի ունենան նույն տնտեսության մեջ աշխատող բանվոր-գյուղացիք, որի համար պիտի գործադրվեն հողատեր-աղայից խլած գործիքներն ու մեքենաները, և տնտեսությունը պիտի կառավարվի գիտուն գյուղատնտեսի ցուցմունքներով։
Առանց հողի համայնական մշակման անհնար է այնպես անել, որ հողն աշխատավորի ձեռքն անցնի: Ճիշտ է, հեշտ բան չէ այդպիսի (գյուղատնտեսական բանվորների խորհրդի հսկողության տակ գտնվող) համայնական մշակություն մտցնել, մանավանդ որ մեր գյուղացիք սովոր են, որ ամեն մարդ իր մասնավոր տնտեսությունն ունենա, ճիշտ է, դա գյուղացիների վզին չի կարելի փաթաթել վերևից կարգադրություն անելով, ճիշտ է,
- ↑ 11 Վահան Տերյան, հ. III