Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/163

Այս էջը հաստատված է

և եթե մենք շարունակենք մեր հին մասնավոր անտեսությունը — մեզ փրկություն չկա։ Քանի գնում ավելի ու ավելի աճում է քայքայումը, որ հետևանք է կապիտալիստական կարգերի (այսինքն խոշոր փողատիրական կարգերի) և ավազակային արյունահեղ պատերազմի։ Իրերի ընթացքն այդ է պահանջում — պետք է համայնական տնտեսության ձևերին անցնել։ Ուրիշ ելք չկա։

Եթե մենք չենք ուզում կործանվել ու քանդվել, հարկավոր է աշխատանքն ընդհանուր ու պարտադիր դարձնել։ Այդ կարող է անել միայն ուժեղ ու հաստատ իշխանությունը և ոչ թե չինովնիկները։ Ուժեղ ու հաստատ իշխանությունը կարող է լինել միայն և միմիայն գյուղացիական, բանվորական և զինվորական խորհուրդների իշխանությունը, որովհետև նա հենված կլինի բոլոր աշխատավոր ժողովրդի վրա։ Միայն այդպիսի ժողովրդական իշխանությունը կարող կլինի մտցնել ընդհանուր պարտադիր աշխատանք և համայնական տնտեսություն:

Միայն այդպիսով բոլոր հողը բոլոր աշխատավորին կլինի։ Միայն այդպիսի իշխանությունը կարող է վերջ տալ արյունահեղ պատերազմին, բուժել նրա հասցրած խոր վերքերը։ Միայն այդպիսով իշխանությունը կարող է վճռական քայլեր անել, առանց խնայելու փողատեր ու հողատեր աղաներին և փրկել երկիրը: Միայն այդպիսով իշխանությունը կարող է ազատություն տալ ազգերին և արդար կարգեր հաստատել Ռուսաստանում։

Ահա թե ինչ է ասում Լենինը։ Ահա թե ինչ է մեծամասնականների (բոլշևիկների) կոմունիստական կուսակցությունը։ Ահա թե ինչու հողատեր ու փողատեր աղաներն ատում են կոմունիստ֊բոլշևիկներին ու նրանց առաջնորդ Լենինին։ Ահա թե ինչու տեսնելով, որ ժողովուրդը նրանց հետ է՝ անամոթ ու անխիղճ ստեր են հնարում նրանց մասին աղա հողատերերն ու փողատերերը, որպեսզի ժողովրդին խաբեն։ Բայց զուր են հողատեր ու փողատեր աղաների և նրանց կամավոր կամ ակամա պաշտպանների, կեղծ ու կիսատ-սոցիալիստների ջանքերը, որովհետև ժողովուրդը պարզ տեսնում է, որ միակ հավատարիմ բարեկամը, իր շահերի շիտակ ու անվախ պաշտպանը մեծամասնական (բոլշևիկների) կոմունիստական կուսակցությունն է, որը կռիվ է հայտարարել բոլոր կեղեքիչներին, բոլոր հողատեր ու փողատեր աղաներին, ժողովրդի բոլոր կեղծ ու սուտ բարեկամներին, բոլոր