Այս էջը հաստատված է
գառան մորթ հագած գայլերին։ Հիմա դուք գիտեք, թե ով է պաշտպանում բոլոր բանվորներին և չունևոր գյուղացիներին, հիմա դուք գիտեք, թե ում հետ պիտի գնաք, որ ազատություն ու հող ձեռք բերեք։ Հիմա դուք գիտեք, հայ գյուղացիներ, որ մեծամասնական (բոլշևիկ) կոմունիստների հետ միանալով՝ դուք միանում եք բոլոր երկրների պրոլետարների հետ, չունևորների, աշխատավորների հետ, իսկ երբ որ միանան բոլոր երկրների աշխատավոր չունևոր գյուղացիներն ու բանվորները, դուք գիտեք, թե որքան հզոր ու կարող կլինի այդ միությունը, որովհետև չէ՞ որ բոլոր մարդկության ճնշող մեծամասնությունը աշխատավոր չունևոր գյուղացիներն ու բանվորներն են կազմում։ Ահա թե ինչու պիտի միանաք ու ձեր ձայնը միացնեք այդ համաշխարհային բանվորական ու աշխատավորական ձայնին — համաշխարհային ինտերնացիոնալին: