Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/165

Այս էջը հաստատված է

18. ԱՆԿԵՂԾ ԵՎ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ՊԵՏՔ է ԼԻՆԵԼ

Հայ հակահեղափոխական դաշնակցության Մոսկվայի կոմիտեն ուղարկել է մեզ այդ կուսակցության Բաքվի պաշտոնաթերթ «Արև»-ի հունիսի 9-ի համարի առաջնորդողից1 մի քաղվածք, որ Անդրկովկասյան մատնիչների և Թուրքիայի միջև կնքված հաշտությանն է վերաբերում։

Ահա այդ քաղվածքը2.

«Մենք ամենաեռանդուն կերպով բողոքում ենք բոլոր նրանց դեմ, որոնք ոտնատակ են տալիս հայ ժողովրդի կամքն ու որոնք ուզում են անջատվել Ռուսիայի դեմոկրատիայից։ Հաշտության այն պայմանը, որ կապել է Թուրքիայի հետ Թիֆլիսի Ազգային Խորհուրդը, մատնության մի նոր ակտ է (ընդգծումը մերն է) հանդիսանում, որի նպատակն է խորտակել կովկասյան ողջ դեմոկրատիայի միությունն ու մեր երկիրը սրի ու հրի մատնել։ Այդ պայմանագրով իրավունք է տրվում թուրք փաշաներին Անդրկովկասյան երկաթուղու գծով զորքեր տեղափոխել, որի նպատակն է՝ արշավանք Բաքվի խորհրդային իշխանության վրա, որը մեր երկրի միակ իշխանությունն է, որը կապում է մեզ Կենտրոնական Ռուսաստանի հետ։

Մենք վճռականորեն գտնում ենք, որ Կովկասի բոլոր ազգերի աշխատավոր մասսաները չեն կամենում անջատվել Մայր Ռուսիայից, բոլոր այդ մասսաները դեմ են Անդրկովկասի, Վրաստանի և Հայաստանի անկախության։

Վերջին խոսքն այժմ պատկանում է Բաքվի պրոլետարիատին, աշխատավոր գյուղացիության, արի կարմիր արմիային և դրանց գլուխը կանգնած խորհուրդների իշխանության, որ պետք է զենքի ուժով ջնջխե բռնավորներին, դեսպոտներին ու մատնիչներին