Այս էջը հաստատված է
այժմ ունեցել են քաջազնունիների, բժիշկ Օհանջանյանի, շահխաթունիների, բժիշկ Զավրիևի, Ջամալյանիև այլ, ինչպես իրանք բաքվեցիք են անվանում, դավաճանների և մատնիչների դաշնակցության պատկանելով, թեկուզ այդ դավաճանների կուսակցության ձախ թևը լինելով։ Բժիշկ Զավրիևն իբր բժիշկ կարող է բացատրել յուր կուսակցության ձախ թևին պատկանողներին, որ երբ աջ թևը վարակված է մի դավաճանության զազրելի ախտով, դժվար է ձախը վարակումից ազատ պահել առանց անդամահատության: