Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/177

Այս էջը հաստատված է

1. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ

1903, 26 նոյեմբերի, Մոսկվա

Սիրելի Արութիկ

Վաղուց է, որ ստացել եմ նամակդ, բայց մինչև այժմ չկարողացա պատասխանել ամեն օր մի բան խանգարում էր։ Վերջին ժամանակներս էլ հիվանդ էի և հիվանդանոցում պառկած։ Երբ Արամը և Հայկանուշը եկան այստեղ, Ռեբեկան էլ հետներն էր, շատ լավ էր, ես գնացի կայարան և ճանապարհ դրի նրանց։

Իմ գործերս այս տարի այնքան էլ հաջող չեն, չնայած որ հույս ունեի աշակերտ ունենալ, սակայն մինչև այժմ չունեմ և ոչ էլ ուրիշ տեղից եմ փող ստանում, այնպես որ այդ կողմից լավ դրության չեմ։ Հույս ունեմ, որ ծննդից հետո աշակերտ կունենամ, տեսնենք։

Գրի՛ր քո դրության մասին։ Չգիտեմ լսե՞լ ես, թե՞ չէ՝ Ներսեսը վիճակ է վերցրել և ընկել է՝ զինվոր է գնալու։ Արամը լավ է՝ նամակ ստացա։

Վահան

Այժմ երկար չեմ կարող գրել, մի ուրիշ անգամ կաշխատեմ ավելի երկար գրել։ Նամակներ եթե կկարողանաս շուտ-շուտ գրիր։ Ես էլ կաշխատեմ գրել, եթե գրելու բան լինի։

Վահան

[1]

  1. 12 Վահան Տերյան, հ․ III