Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/178

Այս էջը հաստատված է

2. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ

1904, 12 մայիսի, Մոսկվա

Սիրելի Արթուրիկ

Ստացա նամակդ և իսկույն գրեցի Արամին, որ քեզ գրի միտրիկականիդ մասին։ Ես առողջ եմ։ Ինչպե՞ս են գնում պարապմունքներդ։ Ի՞նչ ես անում, ինչ չես անում, գրի՛ր։ Արամը այս ամսու 15֊ին դուրս կգա Պետերբուրգից դեպի Կովկաս։ Ես ամառը կմնամ, այստեղ երևի ամառանոցում կլինեմ մեր ուսուցիչներից մեկի մոտ։ Հասցես՝ ճեմարան, առաջվա պես։ Մաթեմատիկայից վերաքննություն ունեմ։ Սոնից¹ նամակներ ստանում եմ։ Լրագրեր կարդո՞ւմ ես, թե չէ։

Քո Վահան

3. 0. ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ

1904, 13 հունիսի <Մոսկվա>

Սիրելի Օնիկ

Ներիր, որ «Русские ведомости» չեմ ուղարկել. այնքան անակնկալ ծախսեր ունեցա, որ չկարողացա ուղարկել։ 5 ռ. տվի ուր հարկն էր — Ա-ին¹։ Ռեֆերատդ չմոռանաս պատրաստել:

Պոստ կարտեր զակազ եմ տվել 3000 հատ՝ Թումանյան, Ծատուրյան, Լեո, Շիրվանզադե, Ահարոնյան, Իսահակյան²։ Քեզ ծախելու համար ուղարկե՞մ, թե չէ։ Անցյալ օրերս Առուշանյաններին մոտ էի։ Մի ռեֆերատ արդեն պատրաստել եմ։ Գրի՜ր։

Քո Վահան

4. 0. ՕՀԱՆՋԱՆՑԱՆԻՆ

1904, 5 հուլիսի, Մոսկվա

Սիրելի Օնիկ

Այս օրերս չեմ կարող ուղարկել ծրագիր, բայց մի քանի ժամանակից հետո կուղարկեմ։ Ես առողջ եմ։ Պոստ կարտերը՝ դեռ