Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/180

Այս էջը հաստատված է

7. 0. ՕՀԱՆՋԱՆՑԱՆԻՆ

1904, 3 օգոստոսի, Մոսկվա

Այս օրինակների վրա դիտմամբ գրում եմ, որ երբ գաս՝ գնես։ Այստեղ պատիվ ունեցա ծանոթանալ օրիորդ Կաչկաջյանի հետ։

Բարևում է տիկին Առուշանյանը: Այսօր և երեկ ես այստեղ Առուշանյանի տանն եմ։

Վահ. Շ֊ին

8. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ

1904, 15 հոկտեմբերի, Մոսկվա

Սիրելի Արութիկ

Նոր ստացա նամակդ։ Այստեղ որևէ պաշտոն գտնելը շատ դժվար է և բացի դորանից չէ կարելի գտնել մի այնպիսի պաշտոն, որ կարողանաս ապահով ապրել։ Եթե գտնեմ էլ մի քսան ռուբլով, իսկ այդքանով այստեղ անկարելի է ապրել, մանավանդ որ այստեղ ապրելդ ոչ մի նպատա՛կ չպետք է ունենա։ Գրիր Արամին՝ գուցե մի խորհուրդ տա կամ մի բան անե։ Ես առողջ եմ։ Մինչև այժմ չէի գրում, որովհետև դու գրել էիր, որ Յալտա ես գնում, իսկ հասցեդ չկար մոտս։

Քո Վահան

9. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ

1904, 10 նոյեմբերի, Մոսկվա

Սիրելի Արութիկ

Ստացա ուղարկածդ ծաղիկները։ Շնորհակալություն։ Դու գրում ես, որ քեզ համար մի 20 ռ. տեղ գտնեմ։ Հավատա, որ դա