Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/189

Այս էջը հաստատված է

օգտին փող եմ հավաքում, առայժմ հավաքել եմ 35 ռ., տեսնենք հետո ինչ կլինի (հավաքում եմ, իհարկե, աշակերտների մեջ)։

Այստեղի բոլոր միջնակարգ ուսումնական հաստատությունների աշակերտները ծնողների միջոցով (որոնք կհավաքվեն քաղաքագլուխ Տոլիցինի մոտ) զեկուցագիր են ներկայացնում իրենց պահանջների ու կարիքների մասին, առայժմ ստորագրություններ են հավաքում ։

Քիշինյովից գրում են, որ այնտեղ արդեն համարյա սկսվել է դասադուլը, բայց այստեղ դիրեկտորը կանչեց բոլոր աշակերտներին (բացի հրեաներից) և հայտարարեց նրանց, որ այդ դեպքում բոլոր հրեաները կհեռացվեն, այդ պատճառով էլ դասադուլը տեղի չունեցավ] ։

17. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ

1905, 28 մարտի, Մոսկվա

Աիրելի Արութիկ

Վաղուց է նամակ չես գրում, ի՞նչ է պատահել։ Գրիր։ Ամառը գյուղ գնալո՞ւ ես, թե չէ։

Ինչ ես անում, ինչ չես անում։ Ուղարկում եմ քեզ «Աշոտ երկաթը»։

Ընդունիր բարևներս։

Քո Վահան

18. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ

<1905, ապրիլի սկիզբ, Մոսկվա>

Աիրելի Արութիկ

Ստացա ուղարկածդ ծաղիկները, շատ շնորհակալ եմ. կաշխատեմ մի բանով հատուցանել։ Մեր ճեմարանում խառնակություններ են այժմ և գուցե փակեն։

Քո Վահան 180