Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/190

Այս էջը հաստատված է

19. Ս. 0ՏԱՐՅԱՆԻՆ

<Հ1905, մարտի հերքերից ապրիլի 20, Մոսկվա

Սոնա

Ձեր բաց նամակում խոստացել էիք արտասահմանից գրել։Ես սպասում էի Ձեր այդ գրության, բայց մինչև այժմ չեմ ստացել։ Դեհ, մոռացած կլինեք, ընկեր֊բարեկամները շուտ են մոռացվում, մանավանդ որ ինձ գուցե դոցա թվին էլ չեք հաշվում։ Իսկ ես, տեսնում եք, այնուամենայնիվ գրում եմ։ Կարծում եք այն հուսով, որ Ձեզնից կստանամ պատասխա՞ն, հավատացնում եմ ոչ, այլ գրում եմ այնպես, չգիտեմ ինչո՞ւ, ուղղակի ուզում եմ գրել։ Այն մարդիկ, որոնց հետ ես ուզում եմ խոսել, քիչ են։ Իսկ թե Դուք ինձ չեք էլ ուզում լսել, ինձ ի՞նչ, դա ինձ համար միևնույն է։ Այս տոներին առանձին սենյակ եմ վարձել ընկերոջս հետ։ Սենյակս հիանալի սենյակ է, իհարկե Զեր սենյակից լավ։ Ճեմարանում վերջերս խառնակություններ տեղի ունեցան, որ ուղղված էին մեր ուսուցիչներից մեկի դեմ (Ֆլինկ)։ Ուսուցիչը դուրս կգա։ Խառնակությունները շատ ողբերգական վերջավորություն ունեցան, որ անսպասելի էր, դրա մասին մի ուրիշ անդամ` եթե կկարդաք։ Այստեղ ձանձրալի է կյանքը, և վճռել եմ ամառս գնալ Կովկաս՝ տեսնենք այնտեղ ինչ կա։

Լիզայի մոտ եղա մի քանի անգամ։ Տիգրանը առողջ է, և նրա գործերը, ինչքան ինձ հայտնի է, հաջող են գնում, միայն կարծեմ ուզում է ճեմարանից դուրս գալ և մտնել Թիֆլիսի գիմնագիա։ Ցոլակը մոտս չէ, բայց երևի Ձեզ բարևում է։

Կցանկայի բարևել օրիորդ Սոնա Գալաջյանին, եթե միայն նա կընդունե այդ և հիշում է Վանիկին, որը մեղք չունե և շատ հարգում է նրան։ Իսկ այժմ ցանկանում եմ Ձեզ հաջողություն: Շնորհավո՛ր Զատիկ։

Վահան