Հետաքրքրում էին, և ես ուզում էի Ձեզ հայտնել նրա մասին, գիտենալով, որ նա այդտեղ է։ Ну, а теперь прощайте Ая, и не забывайте, поняли?
Մի վատ սովորություն ունեք,— նամակներիդ վրա ամսաթիվը չեք գրում։ Դեռ չեք «հիմարացել
21. Ս. Օտարյանին
Սոնա
Ստացա Ձեր նամակը։ Այս անգամ նա ինձ վրա, չգիտեմ ինչո՞ւ, մի տարօրինակ տպավորություն գործեց։ Մի քանի կետերը չհասկացա, կամ, ավելի ճիշտ՝ ոչ այնքան պարզ։ Ֆլինկթ մասին չեմ ուզում երկարացնել, որովհետև նրա գործը իմ աչքում մի ահագին դրամա էր, դրա մասին չխոսենք։ Միլերի վերաբերմամբ դեռ ոչինչ չեն արել մեր ուսուցիչները, և այդ առթիվ օրերըս խոսակցություն չեմ ունեցել նրանց հետ։ Կգրեմ, եթե մի բան լինի։ Կովկաս կգնամ մոտավորապես ամսի 20-ին (Հունիսի 1-ին նոր տոմարով), թեև գյուղից նամակ ստացա Ներսեսից, որ սաստիկ հիվանդ է ինքը (համարյա «մահամերձ», ինչպես ինքն է գրում), և քույրս նույնպես հիվանդ է, այնպես որ տանը մենակ ծերունի հայրս է, սակայն չկարողացա գնալ և եթե անհրաժեշտ լինի իմ գնալը շտապով կհեռագրեն։
Դուք պաշտպանել եք տքնում ակուշերկաներին (ներեցեք, մանկաբարձուհիներին), ասացեք խնդրեմ,ինչ են անում նրանք: Չեմ հասկանում Ջեր հետևյալ խոսքերը.
— «Խեղճ Ая, միայն նա էր, որ խաչեցի, այս անգամ ավելի լավ օգուտներ ունեցա։Всегда первый блин комом. [Բարեհաճեցեք, սիրելի Սուդարինյա, տալ անհրաժեշտ բացատրություններ]։
Հետո ի՞նչ է նշանակում թե՝ «Եթե Կովկաս գնաք, իհարկե կբարևեք իմ նախկին ընկերուհուս (ձեր հարսին)», սա նույնպես որոշ բացատրություն է պահանջում։
13 Վահան Տերյան, fi. III