Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/195

Այս էջը հաստատված է

հետ, թեև չեմ խոսել և շատ քիչ եմ ծանոթ, բայց վրաս լավ տպավորություն գործեց` գուցե նրա համար, որ ես նախապաշարված էի: Չգիտեմ։ Ցը. հետո կգրեմ իմ տպավորությունները։ Ինչո՞ւ չեք գրում։

Վահան

23. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

<1905> 27 օգոստոսի <Մոսկվա>

Սոնա

Ստացա Ձեր նամակը (բաց), նույնպես և անցյալ մայիսի գրած «երկար» նամակը։ Գյուղից Ձեզ գրել եմ վերջերս երեք նամակ` մեկը (բաց) Բեռն, երկուսն էլ Մյունխեն, որովհետև Դուք հաղորդել էիք, որ գնում եք Մյունխեն։ Ուրեմն զայրանալու իրավունք չունեք։ Մանրամասն այս րոպեիս չեմ կարող գրել, որովհետև շուտով քննություններ եմ տալու և պարապում եմ` քանի որ ամառը ոչինչ չեմ արել։ Գրելու շատ բան ունեմ` կգրեմ սեպտեմբերի 1—2-ին։ Ուրեմն Դուք իմ նամակներըր չե՞ք ստացել, նոքա երևի Մյունխենի փոստատանը կլինեն։

Ձեր Վահան

24. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ

<1905> 27 օգոստոսի <Մոսկվա>

Սիրելի Արութիկ

Սեպտեմբերի մեկին է իմ քննությունը, այնպես որ այժմ զբաղված լինելով չեմ կարող ընդարձակ գրել, 1-ից կգրեմ մանրամասն քո նամակին պատասխան։ Մինչև այդ ժամանակ սպասիր։ Համենայն դեպս ոչինչ չձեռնարկես, այլ դիմիր խորհրդի` նաև Արամին, որը գուցե մի բան անե։ Ես էլ կարողացածիս չափ կաշխատեմ։ Առհասարակ կգրեմ քեզ սեպտեմբերի 1-ից։