Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/198

Այս էջը հաստատված է

27. Հ. ԴՈԻՐԳԱՐՅԱՆԻՆ

<1905, 27 սեպտեմբերի, Մոսկվա>

Սիրելի Արութիկ

Ստացա բաց նամակդ։ Այնպիսի դրություն է այստեղ, որ անկարող եմ երկար գրել։ Գրածդ պասիլքան դեռ չեմ ստացել, բայց առաջուց հայտնում եմ շնորհակալությունս։ Առաջ ուզում էի գրել՝ ճանապարհները փակ էին, այժմ ինքս անկարող եմ գրել։ Ես այժմ երթևեկ եմ, մի դաս ունեմ, որի համար ինձ տալիս են սենյակ, իսկ ճաշ և շոր տալիս են ճեմարանից։ Այսպես ավելի լավ է, քան ճեմարանում մնալ միշտ։ Այս տարի կավարտեմ, տեսնենք հետո ինչ եմ անելու։ Ընդունիր բարևս։ Գրի՛ր։ Կաշխատեմ ես էլ գրել շուտով:

Քn Վահան

28. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

1905, 9 նոյեմբերի, Մոսկվա

Սոնա

Ստացա Ձեր նամակը և շտապում եմ պատասխանել, թեև երկու օր առաջ մի նամակ ուղարկեցի։Ձեր նամակին սպասում էի վաղուց։ Այստեղի իրողությունները ճնշող և միևնույն ժամանակ ոգևորող տպավորություն են գործում։ Մեր ճեմարանը փակեցինք մինչև հունվարի 15-ը, և երևի կգնամ Կովկաս։ Դրությունս դեռ շատ անորոշ է։ Ձերոնց մասին կարող եմ հանգստացնել Ձեզ, բոլորը առողջ են՝ ինչքան ինձ հայտնի է զանազան աղբյուրներից։ Վերջերս «սևհարյուրակները» կոտորում էին ուսանողներին ու աշակերտներին, որոնք այժմ մեծ մասամբ ման են գալիս ստատսկի հագուստով և զինված։ Ինքնապաշտպանության խմբեր են կազմված, կարմիր խաչի ընկերություններ, որոնք հոգում են ընկածների և վիրավորների մասին։ Այստեղից Կովկաս