գրել1: Զարմանում եմ: Բայց թողնենք այդ, որովհետև ըստ երևույթին Դուք լավ չեք ճանաչում նրան: Նա մի վերին աստիճանի անկեղծ մարդ է… Իմ կարծիքով անկեղծությունը մի մեծ առաքինություն է, որից, դժբախտաբար, զուրկ է ձեր սեռի մեծ մասը։ Իզուր եք կարծում Դուք, որ այն բոլոր մարդիկ, որոնց հետ Դուք սերտ կամ բարեկամական հարաբերություն եք պահպանում ավելի քիչ… կնասեր են… քան Ая-ն… Ավետիքը… անկեղծ ասում է այն, ինչ զգում է, իսկ ուրիշները միևնույնը զգալով ծածկում են։ Օրինակ, վերցրեք Ձեր բարեկամները։ Ավետիքը այնքան համակրելի գծեր ունի, որ թեկուզ նա այդ «մեծ» պակասությունն էլ ունենա, կարելի է նրան ներել, իսկ ինչ կասեք այն մարդկանց համար, որոնք, ոչ մի դրական կողմ չունենալով, ունեն ավելի մեծ պակասություններ և նույնիսկ Ձեզ մոտ գուցե պատիվ ունեն։ Ես Ձեզ կուզեի տեսնել ավելի լայնսիրտ։ Հուսով եմ, այս բոլորի համար չեք նեղանա ինձնից, կարծում եմ մենք կարող ենք անկեղծ խոսել, ես նույնիսկ իմ պարտքն եմ համարում այդ։ Դուք ինչպե՞ս եք կարծում։ Այդ հարցի մասին ավելի երկար կգրեի, եթե զբաղված չլինեի, բայց որովհետև հույսս կտրեցի Ձեր գալուց, ուստի հուսով եմ հետագա նամակներովս Ձեր թույլտվությամբ (!!!) կգրեմ ավելի երկար։
Երևի այս տարի կավարտեմ (о, какое счастье!): Մտադիր եմ առայժմ պատմություն ընտրել, բայց դեռ որոշ կերպով չեմ որոշել՝ տեսնենք։ Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը։ Хочу избрать словесное отделение.
Ցոլակը համալսարանների փակվելու առիթով գնաց Ղարաքիլիսա և այժմ այնտեղ վարժապետ է։ Несчастный не понюхал даже! Ձեր եղբայրը չի եկել։ Գալիս էլ Թիֆլիսում չտեսա։ Երևի չի ուզում գալ։ Հայկանուշը գնացել է Կովկաս։ Ձեր նամակը ուղարկեցի նրան։ Ինչո՞ւ չեք գրում, սպասելով աչքերս ջուր կտրան։ Լավ չէ այդպես մոռանալ։ Երևի ծուլացել եք և պատճառներ եք որոնում։ [Գրեցեք խնդրում եմ և որքան կարելի է ընդարձակ]։
Սպասում եմ։ Տրամադրությունս ամեն մի վայրկյան փոխվում է։ Սաստիկ նյարդային եմ դարձել։