[Երբ գաք, ես Ձեզ սյուրպրիզ կանեմ, բայց չկարծեք, թե որևէ շատ լավ բան պետք է լինի. կբարկանաք, այդ պատճառով էլ հիմա չեմ գրում]։
33. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ
Սոնա
Վաղուց է Ձեզ նամակ եմ գրել, բայց պատասխան չկա։ Չգիտեմ դա ի՞նչ է նշանակում: Գոնե մի բաց նամակով տեղեկացրեք Ձեր մասին։ Զատկից հետո մեր քննությունները կսկսվեն։
Գրեցեք։ Ընդարձակ կգրեմ, երբ նամակ ստանամ։
34. ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Սիրելի Ավո ջան
Ստանալով փոքրիկ նամակդ, մինչև այսօր սպասում էի ընդարձակին, բայց ըստ երևույթին это только так говорится, մանավանդ պոետները երևի երաշխավոր չեն իրանց խոսքերին։ Իհարկե Ավետիքը առավել ևս։ Երեկ լսեցի, որ Թիֆլիս էլի քեֆ ես անում և վճռեցինք Պողոսի հետ, որ էլի մի կոնֆլիկտ է պատահել avec Սոֆի կամ Աննետ1: Մի խոսքով։ Մեզանում, Ավո ջան, քննությունները շուտով կսկսվեն2, և այս վերջին ժամանակները այնպես են բեռնավորել պարապմունքներով (իհարկե հիմարագույն), որ չգիտես թե ինչ անես։ Հավատացնում եմ, ոչ ոքի նամակ չեմ գրել։ Պողոսն էլ, ես էլ մտել ենք պանսիոն3, որպեսզի մի կերպ վերջացնենք։ Ռեակցիան վակխանալիա է սարքել, հեղափոխականները «սքլել» են։
Ասում էին, որ շուտով ընդհանուր գործադուլ կլինի, բայց չեղավ։ Խոսում են զինված ապստամբության մասին, բայց ըստ