Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/208

Այս էջը հաստատված է

վրա, այս անգամ ողորմած եղեք ամենահարգարժան իշխանուհի Սղնախյան գինիների (սնանկացա՜ծ իշխանուհի)³։

Նախազգում եմ, թե Դուք հիմա էլ ինչ եք մտածում։ Նամակս սկսել էի երեկ, բայց խանգարեցին ավարտել։ Շարունակում եմ առանց վերընթերցելու, որովհետև սարսափելի ծուլանում եմ և ոչ մի տրամադրություն չունեմ գրելու։

Դեռ ժամանակ կունենամ Ձեզ ձանձրացնելու, Սոնա, եթե չեմ ձանձրացրել:

Ինչ֊որ Դուք լռել եք, ոչինչ չեք գրում` արդյոք չե՞ք սիրահարվել որևէ երշիկագործի և չե՞ք սիրել դառն գարեջուրը: Առայժմս ընկերոջս հետ ապրում եմ Նախաթոռ քաղաքում և զբաղմունք եմ որոնում, քանի որ ոչ միայն բանիվ Աստծո կեցցե մարդ, այլև հացիվ հանապազօրյա, նույնիսկ ավելին կասեմ, եթե բանը դրան հասավ, ավելի շուտ կարելի է առանց որևէ բանիվ ապրել, իսկ առանց հացի մտքներովդ էլ չանցկացնեք ոչ մի դեպքու]։ Գրեցեք, Սոնա, շուտ-շուտ և մի ծուլանաք, սպասում եմ:

[Մնամ Հավիտյան մրսած

Հավիտյան սոված

Անտուն անօթևան


Թափառական (չափազանց սրտաշարժ ստացվեց)

Ձեր] Վանիկի

Հասցես՝ Москва, Малый Харитоновский переулок, дом Котова, кв. 10, студенту. Ներեցեք ձեռագրիս համար, թղթի համար, ծրարի համար, ամեն, ամեն ինչի համար]:

37. Ս. Օտարյանին

<1906, հունիս-հուլիս, Մոսկվա>

Սոնա

Ստացա Ձեր նամակը, վերջապես ստացա։ Ես ենթադրում էի, որ Դուք տեղափոխվել եք Ձեր Pension֊ից առանց ինձ իմաց տալու և իմ նամակներս Ձեզ չեն հասնում։ Դուք հարցնում եք, թե