Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/214

Այս էջը հաստատված է

ամենի մասին՝ երբ գործը քիչ պարզվի։ Հա՛, Պատվականյանի գործը передано в окружной суд—126 статья: Իսկ Եմելյանը և Օնիկը երևի 33 статья-ով «կդատվեն»։

Բանտից նոր դուրս էի եկել, երբ ստացա ուղարկածդ 15 ռուբլին очень кстати, որովհետև վերարկուս լոմբարդումն էր, որ իսկույն վերցրի։

Այժմ լսիր, թե ինչ պատահեցին քո խեղճ Շվինի հետ հետո...

Գրիր շուտ-շուտ, այժմ դու ես մնացել, թեև Օնիկը, Մելքոնը և Վարագյանը, Մեսնիկը կան, բայց դու հիշիր, որ ты не только старье!

Այժմ մտադիր եմ պարապել։ Ինչպես Ռուդինն է ասում (կարծեմ)։ [Աշխատել, աշխատել, աշխատել։ Բայց թվում է դա խոսք էլ կմնա]։ Գրիր, այժմ ավելի քան երբևիցե դու ինձ սիրելի ես և թանկագին, այժմ ավելի քան երբևիցե դու ինձ անհրաժեշտ ես։

Քո Վահան


Հասցես՝ Рыбников переулок, дом Савельевой, кв. 10, студенту Вагану Тер- Григоряну.

Առայժմ այսքանով բավականացիր։ Ուղարկում եմ Եմելյանի հին նամակն ու նկարը, որ գրել է բանտարկվելուց առաջ։

Վահան

Հա, մոռացա քեզ գրել, որ Գասպարյանին ճեմարանից հեռացրին։ Ափսո՜ս մարդ։

41. Օ. ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ

1907, 9 հունվարի ‹Մոսկվա›

Թանկագին Օնիկ

Չես կարող պատկերացնել, թե ինչպես եմ կարոտել քեզ։ Հատկապես հիմա։ Ես ու Պողոսը խռովել էինք ու թեև պաշտոնապես

Նամակը գրված է ռուսերեն։