նաև իմ նամակի պատասխանը թողնեք այնտեղ տոմսակների հետ։
|
Խնդրեմ տոմսերի վերա ամսաթիվը չնշանակեք, որպեսզի կարելի լինի ընտրություն անել լեկցիաների4 միջև։
Ընդունեցեք խորին հարգանքիս հավաստիքը։
43. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Գրում եմ այս նամակս, որովհետև օրավուր նամակիս պատասխանին սպասելով ճարս կտրավ։
Ենթադրում եմ, որ հիվանդ ես, կամ մի բան է պատահել, որ չես կարող գրել։ Չեմ գրում, որովհետև երկար գրելու իսկի տրամադրություն չկա, իսկ կարճ գրել չէի ուզում։ Օնիկը, Մելքոնը և Պատվականյանը Նստած են դեռ։ Ոչինչ որոշ չի կարելի ասել։