Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/225

Այս էջը հաստատված է

48. ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ

<Հ 1907, 11— 12 մայիսի, Մոզդոկ>

Հարգելի պ. Ծատուրյան

Հիվանդությանս պատճառով բժշկի խորհրդով ստիպված եղա Մոզդոկում մնալու միառժամանակ և դրա համար է, որ մինչև օրս ձեզ չեմ գրել գրքերը ուղարկելու մասին։ Վաղը այստեղից ուղևորվում եմ դեպի Բաքու, այնպես որ խնդրեմ գրքերը ուղարկեք հետևյալ հասցեով. Баку, угол Станиславской Верхнеприютской улиц, д. Санамова, Р. Габриеляну, передать Месникяту, իսկ վերջինս կհանձնի ինձ, և ես կանեմ այնպես, ինչպես ցույց կտաք ձեր նամակում։ Կխնդրեի մի օրինակ էլ «Ռուս բանաստեղծներ»-ի 1-ին գրքից՝ ուղարկեիք, որովհետև իմոնքս նվիրել եմ ուրիշներին, մինչդեռ կուզեի մոտս ունենալ այն։ Լսեցի, որ Ավետիքը այդտեղ է. երևի նա իրան լավ է զգում — ինչպես ասում են ռուսները՝ как рыба в воде: Բաքվում, ինչպես գրում են ընկերներս, գործ շատ կա և մարդկանց մեծ կարիք, այնպես որ ես շատ ուրախ եմ, նամանավանդ որ աշխատելու մեծ եռանդ եմ զգում մեջս։ Առողջությունս այժմ լավ է։ Կարդացի «Նոր կյանք»֊ում ձեր բանաստեղծությունը, շատ լավ էր²։ Ընդունեցևք բարեներս։

Ձեր Վահան


Р. Տ. Գրքերի թիվը գրեցեք, որպեսզի կարելի լինի ստուգել։ Շուտով լույս կտեսնի մեր օրաթերթը, «Բանվոր»-ը,³ որ իսկույն Ձեզ կուղարկեմ։

49. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

1907, 27 մայիսի, Բաքու

Սոնա

Արդեն երկու շաբաթ է, ինչ Բաքու եմ, սակայն դեռևս որոշ ոչինչ չեմ կարող գրել ձեզ իմ գործերի մասին։ Գրեմ մի քիչ իմ

[1]

  1. 15 Վաան Տերյան, 5.