Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/226

Այս էջը հաստատված է

տպավորությունների մասին։ Առաջին օրերը Մեսնիկյանի մոտ էի։ Հենց այդ օրերը գնացքի Վարյայի հոր մոտ:

Պետք է ասած, որ ես շատ գոհ մնացի նրա թե հորից, թե մորից: Նրանք ինձ ընդունեցին очень радушно, և դՔաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; refs with no name must have contentա ինձ համար ավելի ևս նշանակություն ուներ, քանի որ այստեղ ոչ մի ծանոթ չունեի, բացի մի քանի ընկերներից, այսինքն Մեսնիկյանից, որովհետև մյուս ընկերները միայն ի պաշտոնն «ընկեր» էին։

Ըստ երևույթին ամբողջ ամառը այստեղ կմնամ։ Ապրում եմ այժմ առանձին սենյակում մի հրեայի տան, որը, на горе мне, ունի մի «չքնաղ» դստրիկ վայ ինձ, վայ ինձ, վայ ինձ:

Երեկ գնացել էի Վարյայենց և տեսա նորան։ Ողջ և առողջ էր՝ ինչպես միշտ։ Ես էլ լավ եմ, էլի։ Շուտով կսկսեմ կանոնավոր կերպով աշխատել— սկզբում երևի պրոֆեսիոնալ միությունների մեջ, ուր պետք է և ինձ (ենթադրվում է) պաշտոն տան. տեսնենք։

Բանվորները լավ տպավորություն գործեցին։ Ես հիացումով տեսա, որ կան և հայ բանվորներ, հայ մարդիկ ազատ նախապաշարմունքներից։ Ինձ մեծ ուրախություն պատճառեց այդ հանգամանքը, և չնայած որ շատ դժվար է հայ բանվորին սոցիալիստ դարձնելը, այնուամենայնիվ ես հավատում եմ, որ, վերջ ի վերջո, նա էլ կմտնի միջազգային պրոլետարիատի շարքերը իբրև կռվող և գիտակից էլեմենտ։

Դուք երևի անվերջ зубр-ում եք։ Կեցցեք, նախանձում եմ Ձեր աշխատասիրության։ Ես էլ պատրաստվում եմ — այսինքն կարդում եմ էլի. упиваюсь поэзисй Бальмонта! Да здравствует Бальмоит!

Վերջապես ունեմ նրա բոլոր գրվածքները։ Ավետիքը այդտեղ է, երևի տեսած կլինեք։ Պետք է գնամ այս րոպեիս զբոսնելու, որովհետև սաստիկ շոգ է, ուստի առայժմ ցը։ Գրեցեք։ Ի՞նչ եք անում, ի՞նչ կա, ի՞նչ չկա։

Ձեր Վահան

Մեսնիկյանը ջերմագին բարևներն է առաքում Ձեզ։

Адрес: Баку, Сураханская улица, дом № 244, Гасанова, кв. Бениович, студенту В. Тер-Григоряну.