Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/228

Այս էջը հաստատված է

51. Ս. ՕՏԱՐՅԱՆԻՆ

1907, 16 հունիսի, Բաքու:

Սոնա*

Ես կարծում էի, թե անարժան նամակներս չեն հասել Ձերդ Նավթարդյունաբերական Պայծառափայլությանը1, բայց կասկածներս փարատվեցին Զերդ Ամենաողորմած նամակով։ Պատկերացրեք, Սոնա, ես նորից հիվանդացա և բավականին լուրջ, այնպես որ ստիպված եմ գնալ գյուղ և այնտեղ ապրել՝ դիետա պահպանելով առնվավն մեկ ամիս։ Ահա մոտ օրերս այստեղից կմեկնեմ դյուզ և կսկսեմ այնտեղ փտել և վերջնականապես կփտեմ, եթե բարեկամներս ինձ մոռանան ինչպես Դուր։ Ուստի Ձեր ականջին օղ արեք (փառք Ալլահին, որ ականջ ունեք)**, որ հենց ազատ ժամանակ ունենաք, ինձ գրեք երկար, շատ երկար նամակներ։ Իսկ ես կպատասխանեմ և եթե ոչ այնքան հաճախակի, ապա իմացեք, որ դրանում մեղավոր եմ ոչ թե ես, այլ այն, որ մեր գյուղը քաղաքից հեռու է և այնտեղ փոստ չկա, նշանակում է ստիպված ենք նամակները քաղաք ուղարկել, իսկ դա միշտ չի հաջողվում ժամանակին անել։

Է-Է՜խ, բախտս չի բերում, Սոնա։ Այսպիսի հետաքրքիր ժամանակ ստիպված եմ ինձ թաղել խուլ անկյունում։ Ախր դա սարսափելի է, ճիշտ չէ ։

Վարյան այստեղ էր։ Ես իրոք այստեղ կանացի սեռից ոմանց հետ ծանոթացա, բայց, ինչպես Պուչկինն է ասում՝ «Ես արդեն այն կրքոտ սիրահարը չեմ»։2 Հարկա՜վ, երբ սատկում ես, շշնջում է Մոխրագույն Ոմնը։3 Անդրնևի նոր գրվածքները կարդացի։ «Հուդա»֊ն շատ է դուր գալիս, իսկ «Մարդու կյանքը» ոչ այնքան, թեև լավ բան է։

Դուք դարձյալ, վատ աղջիկ, շրջում եք բուլվարներում։ Դա զայրացուցի՜չ է։

Ապրում եմ պարտքերով և կուսակցության փողերով։ Դա ամենից վատն է։ Մի ժամանակ անգթաբար սովում էի։ Թեև ֆիզիկապես