խանգարված եմ վերջնականապես, բայց հոգեպես ամրապնդվել եմ և մեծ եռանդ ու հավատ եմ զգում իմ մեջ և, որ ամ նագլխավորն է, աշխատանքի ծարավ եմ զգում։
Մի անգամ, «մեր մեջ», Ձեզ ավելի մանրամասն կգրեմ իմ ծանոթությունների մասին, իսկ առայժմ անորոշ դրություն է, ուստի սահմանափակվում եմ սրանով։ Բայց, հավատացնում եմ Ձեզ, այդ «ծանոթությունները» ինձ համար արդեն գրեթե կորցրել են արժեքը, համենալն դեպս ներկայոսմս։ Ցանկանում եմ ձեզ ամենայն, ամենայն լավագույնը։ Մեսնիկյանն այստեղ է և իրեն հրաշալի է զգում։ Գրեցեք։
Ձեր Վանիկ
Հասցես Ախալքալաք, Ներսես Տեր֊Գրիգորյանին՝
Ինձ
Հա, ի միջի այլոց, ինձ մի անգամ արդեն այցելել է ոստիկանությունը,4 բայց, բարեբախտաբար, դրանից ոչինչ դուրս չեկավ։
52. 0. ԱԱՆՋԱՆՑՍԼՆԻՆ
1907, 21 հուլիսի <Գանձա> Թանկագին Օնիկ*
Երեկ ստացա նամակդ և շատ տխրեցի, որ մինչև հիմա ճանապարհ չես ընկել, մինչդեռ, քեզ հանձնելու համար նամակն ստանալիս, համոզված էի, որ օրերս կտեսնվենք։ Ինձ թվում է, դու բոլորովին իզուր տեղն ես դիմում սրվել, որովհետև հավանաբար քեզ թույլ չեն տա մեկնելու, իսկ այնպես դու կարող էիր գալ առ՛անց որևէ ռիսկին և ապրել մեզ մոտ թեկուզև ամբողջ ձմեռը, ման՛ավանդ, որ մեզ մոտ ուզում են դպրոց բացել, ու թերևս կարողանայիր տեղավորվել որպես ուսուցիչ։ Նամակդ տոգորված է ինչ֊որ թախծոտ, փոքր֊ինչ հոռետես տրամադրությամբ։ Խնդրում