ես մանրամասն գրել։ Փորձեմ։ Ինչպես քեզ հայտնի է, Բաքսու, գնացի բացառապես «աշխատելու» նպատակով։ Սակայն հարկադրված էի այդ աշխատանքը դադարեցնել դեռևս չսկսած: Հազիվ էի ծանոթացել ընկերներին ու աշխատանքին, երբ հիվանդացա, Բժշկի խորհրդով ես պետք է մեկնեի, այսինքն նա խորհուրդ չտրվեց անպայման մեկնել, միայն այնպիսի դիետա և ապրելակերպ նշանակեց, որը անհնար էր իմ միջոցների և Բաքվում մնալու իմ նպատակի պարագայում։ (Ես կուսակցությունից ստանում էի և պետք է աշխատեի, մինչդեռ աշխատել չէի կարող և ոչ էլ այնքան շատ ստանալ, որպեսզի ապրեի բժշկի նշանակած դիետայով)։
Այդ ժամանակները եկավ Ցոլակը, որը և, ի դեպ ասած, ինձ դուրս բերեց մեծ դժվարությունից։ Կազմակերպությունը փող չուներ, և մեկնումս օր ավուր հետաձգվում էր։ Նա ինձ վարկավորեց 25 ռ., և ես մեկնեցի։
Երկար պետք է պատմել, նկարագրելու այն ամենը, ինչ անցավ իմ գլխով։ Մի բան միայն կարող եմ ասել, որ քանի գնում, այնքան ամրանում են իմ մեջ իմ հիմնական սկզբունքները և քանի գնում, այնքան չմտածված զգայական խոյանքը փոխարինվում է իմ մեջ խոր, համոզված էնտուզիազմով։ Ասեմ ավելի պարզ։ Իմ խորին համոզմունքով, ոչ մի գործ չի կարող կատարվել առանց զգացմունքի։ Առավել ևս հասարակական գործը։ Սակայն, վերջին դեպքում (երբ գործը հասարակական է), ավելի, քան որևէ այլ ժամանակ, բանականությունը պետք է ընթանա զգացմունքի հետ ձեռք֊ձեռքի տված։ Այո՛, երբ հարցը սոսկ ինձ է վերաբեր՛ում, ես կարող եմ անել ինչ կուզես, բայց երբ հարցը վերաբերում է մարդկային մասսաներին, որոնց գործը իմ գործն է, որոնց հաջողությունը իմ հաջողությունն է, ես անպայման պարտավոր եմ խորհրդատու ունենալ ոչ միայն զգացմունքը, այլև բանականությունը: Ահա թե ինչու ես, ունենալով հանդերձ հրապուրվող բնավորություն, չեմ հրապուրվում անարխիստների և նրանց նմանների հեղափոխական ֆրազով։ Ես մի քիչ ուսումնասիրել եմ հասարակական խնդիրները, և դա ինձ սովորեցրել է զգոն (սակայն ոչ մեջչանական֊ օպորտունիստական «զգոնության» իմաստով) վերաբերվել սոցիալ֊ քաղաքական հարցերին։ Ռոմանտիկական խոյանքին այստեղ պետք է տեղ տրվի, բայց... ոչ ամբողջ տեղը, այլ միայն մի մասը։ Ահա այդպիսի վերաբերմունքը, թվում է, ընդունակ է մարդուս