աներեր դարձնել, այդպիսի համոզմունքը (դա դեռևս լրիվ չի ձևավորվել. իմ մեջ, բայց ես զգում եմ՝ նա աստիճանաբար ձեռք է բերում իր իրավունքները) կարող է չենթարկվել ոչ մի անհաջողության և միշտ հանդես գալ որպես ուղեցույց փարոս։ Գիտակցականության — ահա այն անհրաժեշտը, այն ամենագլխավորր, որ պետք է յուրաքանչյուր ինտելիգենտին, որը չի ուզում թպրտալ հեղափոխական ֆրազեոլոգիայի տղմում, այլ իսկապես ցանկանում է աշխատել հանուն ժողովրդի բարօրության, իսկ դրա համար ամենից առաջ պետք է իմանալ, պետք է ձեռք բերել գոնե անհրաժեշտ իմացողություն, մինչդեռ մեր երիտասարդության մեծամասնությունը, դրա հետ միասին ես և դու, սիրելագույն Օնիկ, հրապուրվում է նրանով, ինչ թեթևակշիռ է, ինչ գույնզգույն է ու գեղեցիկ, աչքաթող անելով այն հիմքը, որ այդ ֆրազները դարձնում է հրաշալի։ Չէ՞ որ դու կդատապարտեիր այնպիսի բուսաբանին, որը սիրելով բույսերը՝ գրավվեր գեղեցիկ ծաղիկներով և խոտերով, միանգամայն անուշադրության մատնելով նրանց արմատները, նրանց սնող հողը։ Մինչդեռ չէ՞ որ նրանց ամբողջ կազմությունը, նրանց արմատները, նրանց սնող հողն ու նրանց սնունդըն է, որ նրանց դարձնում է գեղեցիկ։ Ահա թե ինչու սոցիալիզմ, ազատություն և նման բառերը միանգամայն տարբեր նշանակություն ունեն տարբեր մարդկանց բերանում։ Ոմանց համար այդ բառերը բովանդակություն ունեն, ուրիշների համար դրանք սոսկ գեղեցիկ ծաղիկներ են, անբովանդակ հնչյուններ միայն։ Ես ու դու և ուրիշ շատերը մեզ հետ հիմնական խնդիրներում զգացմունքով էինք ընդունում սոցիալական հեղաշրջման անհրաժեշտությունը։ Բայց այդ զգացմունքները (և հենց այն պատճառով, որ դրանք զգացմունքներ են եղել), վերաբերելով այնպիսի բարդ պրոբլեմների, ինչպիսին են հասարակական պրոբլեմները—ցուցաբերեցին իրենց անուժ լինելը։ Անհրաժեշտ է ամրացնել նրանց արմատները, որովհետև նրանք թեպետև գեղեցիկ ծաղիկներ են, բայց շատ են բարակ նրանց արմատները, շատ քիչ է պարարտացրած նրանց հողը։ Հիմա մեզ անհրաժեշտ է զբաղվել այդ հողի պարարտացումով։ Իսկ պարարտացնել, ըստ իս, պետք է պարապմունքով և ոչ թե զգացմունքով ու հրապուրվելով։ Ահա հենց այդ փթրապմունքին եմ ես ձեռք զարկել։ Իհարկե, անհեթեթություն
Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/231
Այս էջը հաստատված է