Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/234

Այս էջը հաստատված է

դեռ չգիտեմ։ Հիմա պարապում եմ և ուզում եմ որոշել, թե ինչ կարող եմ։ Ոտանավորներ գրում եմ, սակայն ոտանավոր գրելը իմ «մասնագիտությունը» չեմ համարում և ընդհանրապես կարծում եմ, որ դեռ պետք է պարապել հետագայում կերևա, թե ինչ դուրս կգա դրանից։

Քեզ էլ խորհուրդ եմ տալիս պարապել, պարապել ու պարապել։ Եթե գաս, միասին կպարապենք։ Առայժմ մնաս բարով։

Համբուրում եմ։
Քո Վանիկ

Երեկ քեզ դրեցի բավական երկար և հավանաբար բավական անկապ մի նամակ։ Ահա հիմա ուզում եմ վերընթերցել և, եթե որոշ բաներ բաց եմ թողել, ավելացնել, իսկ գլխավորը՝ ուզում եմ մի քիչ խոսել գործերի, «ունայն աշխարհի հոգսերի» մասին։

1. Պատվականովիր քրոջից նամակ ստացա, որը առանձին ծրարով ուղարկում եմ քեզ։ Նամակը բացեցի, ինձ հետաքրքիր էր իմանալ Անդրեյի մասին, որովհետև ծրարի վրա գրված էր, որ Պատվականովայից է։

2. Մելքոնն ինձ Գրել է, որ մտադիր է աշնանը անպայման Ռուսաստան գալ, բայց, ինչպես հայտնի է, հայրը միջոցներ չի տալիս, նա էլ խնդրում է խորհուրդ տալ, թե որտեղից փող ճարի թեկուզ պարտքով։ Կարծում էի, որ դու շուտով կգաս և միասին կխորհենք, բայց հիմա չգիտեմ թե ինչ անեմ։ Ես նրան գրել եմ, որ Օնիկի հետ եմ տածենք ու կգրենք։ Գրիր նրան, ինչո՞ւ չես գրում»

3. Իմ ֆինանսական դրությունը, .ինչպես միշտ, անուրախ է և հանկարծ պետք է ինչ-որ մեկին 30 ռուբլի ուղարկեմ2։ Թքա՜ծ։

4. Հեղոն նշանվել է, օգոստոսի սկզբներին կլինի հարսանիքը: Եկեք շուտով։ Այո՜։ Ես քեզ մենակ չէի սպասում և շատ ուրախ էի, մանավանդ որ ախր քո պատմածներից համարյա սիրահարված եմ քո չքնաղ (նրան այդպես եմ պատկերացնում) քրոջ:

Ի դեպ Հեղոյի նշանածը — Ղուկասը նույնպես նրան գովում է։ Ղուկասին դու ճանաչում ես, ձերոնք էլ են ճանաչում՝ նա Հիշինյովում զինվոր է եղել։ Ասենք մայրդ էլ էր գովում, երկինք հանում քրոջդ: Էլ ինչպես չսիրահարվեմ։ Խոնարհ բարևիր նրան։ Առավել