ևս եթե նա խելացի է, այսինքն իսկապես խելացի, որովհետև աղջիկների մեծ մասը խելացի է, եռանդուն, լավ մինչև ամուսնությունը, կամ էլ համ եմ ատած իրենց կին֊քույրերի հետ: Գրո՜ղը տանի։ Մի՛թե իրոք գոյություն ունեն խելացի աղջիկներ։ Այսինքն, իհարկե, նրանք կան, բայց ինչ֊որ չեմ հանդիպել նրանց, բայց կուզենայի։ Գուցե և հաջողվի։ Դե ուրեմն բարևիր քույրիկիդ։ Նամակս գրում եմ նրա հասցեով, բայց, իհարկե, ոչ այն պատճառով, որ նա այդքան լավն է, այլ այն պատճառով, որ դու հիմարաբար հասցե չես նշում, իսկ քո հասցեով չեմ ուզում ուղարկել, որպեսզի չբացեն, և գուցե ակամա ուժեղացնեմ հսկողությունը քո վրա։ Ափսոս, որ շուտ դուրս եկար բանտից3: Գուցե առիթ կունենայի քրոջդ հետ նամակագրություն ունենալ։ Այդպես էլ կծանոթանայի։ Հա, ի դեպ, նրա խելքի ու բնավորության մասին ես որոշ գաղափար կազմել եմ դեռ այն բացիկից, որը բախտ եմ ունեցել նրանից ստանալու, ի պատասխան այն նամակի, որը գրել էի, եթե չեմ սխալվում, քո հանձնարարությամբ կամ քո համաձայնությամբ։
Քո մայրիկին սարսափելի սիրեցի։ Այ եթե նա էլ քեզ հետ գար մեզ մո՜տ։ Ես արդեն հորս ինչե՜ր ասես չեմ ասել նրա մասին։ Հաղորդիր ամենասրտագին բարևս և իմ փոխարեն համբուրիր նրան (ոչ թե քրոջդ, այլ մորդ)։ Զբաղվում եմ ագրարային հարցով և կարդում եմ պատմական մատերիալիզմի և մոնիզմի փիլիսոփայական հիմնավորման վերաբերյալ։ Նորերս կարդացի Դիցգևնի «Սոցիալիստի էքսկուրսները իմացության տեսության բնագավառում» և հիմա դարձյալ նրա «Նամակները տրամաբանության մասին» և «Փիլիսոփայության նվաճումները (Ակվիզիտ)»։ Լավ գրքեր են .. .
«Նոր կյանք»֊ին երկու ոտանավոր եմ ուղարկել5 (հներից), եթե ստացվում է, կարդա, բայց մի բարկանա «դեկադանսիհամար։ Հիմա արդեն, եղբայրս, մեծ մասամբ գրում եմ քաղաքացիական բանաստեղծություններ, թեև հաճախ հրին եմ մատնում, որովհետև, ինչպես քեզ հայտնի է, այնքան էլ չեմ սիրում դրանք7։ Եթե դու չգաս, սեպտեմբերին կմեկնեմ Թիֆլիս և կջանամ այնտեղ մի քիշ աշխատելու և միայն հոկտեմբերի կես՛ին կամ նոյեմբերի սկզբին մտադիր եմ գնալ Մոսկվա։ Առողջությունս լավանում է, և ինձ ներկայումս լավ եմ զգում։