Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/236

Այս էջը հաստատված է

Նորերս Հեղոյի նշանդրեքին մի լավ խմեցի։ Ափսոս դու չկայիր։ Գուցե հարսանիքի ժամանակ Ստոլիպինը խղճա մեղավոր հոգուդ և միասին խմենք։ Թե չէ թքիր Ստոլիպայի վրա և թռիր այստեղ։ Բայց տես մենակ չգաս, թե չէ չեմ ընդունի։ Գրիր, եղբայրս, շուտով և մանրամասն, թե չէ այլևս ոչ մի նամակ չեմ գրի և էլ գործ չեմ ունենա բոսյակային հոգուդ հետ։

Հարսանիքից հետո ահա արդեն մի շաբաթ է Ղուկասն այստեղ է և անհնար է լուրջ պարապել, որովհետև ամբողջ օրը խաղում են, կամ, ավելի ճիշտ, բոլորս խաղում ենք լոտո: Վաղր կսկսեմ կամ ավելի շուտ կշարունակեմ պարապմունքները։ Լաբրիոլան կարդացի (Ռեֆորմիզմ և Սինդիկալիզմի, Լունաչարսկու վերջաբանը լավն է։ Լաբրիոլան էլ տեղ֊տեղ այնքան էլ վատ չի։

Դե այս հարցերի մասին չեմ ուզում գրել, առանց այդ էլ այս անգամ շատ երկար գրեցի։ Սատանան տանի, կարծես նորից տարվեցի և գուցե որևէ բան մոռացա։ Մնաս բարով։

P. Տ. Տերտերը10 Ռենան11 է կարդում և խոսում է նրա մասին։ Հեղոն բարևում է։ Ներսեսն այստեղ է։ Արամի կինն այստեղ էլ հարսանիքին Արամն էլ կգա։ Ղազարը Մոզդոկումն է։

Հասցես ք. Ախալքալաք, Ներսես Տ. Գ-ին՝


Վանիկի համար


P, Տ. Հա, այդ ինչո՞ւ ռուսերեն ես գրում և ես էլ, չգիտեմ ինչու, այս անգամ ռուսերեն գրեցի։ Հո քեզ ռուսերենի մեջ մեծ գիտակ չե՞ս երևակայում, թե՞ ուզում ես վարժվել։ Ես հենց այնպես գրեցի, սկսեցի, հետո այդպես էլ գնաց։

Վ.

53. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1907, 23 հուլիսի, <Գանձա> Սիրելի Ցոլակ

Ստացա նամակդ և, որովհետև վաղը քաղաք գնացող կա, շտապում եմ պատասխանելու։ Վերջին շաբաթը գրել չկարողացա, որովհետև քրոջս նշանեցինք, և մինչև այսօր օրերս անկանոն