Իսկ ես հավանաբար այստեղ կմնամ գոնե մինչև սեպտեմբերի կեսը, որից հետո հույս ունեմ, որ կմեկնեմ։ Ես էլ դրամական որոշ դժվարություններ ունեմ, այդ պատճառով էլ ուզում եմ այստեղ մնալ համարյա մինչև հոկտեմբեր։ Պարապում եմ, բայց ոչ այնքան շատ։ Մեծ մասամբ կարդում եմ և որոշակի ուղղությամբ։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ սկսեցիր ինձ հետ ռուսերեն նամակագրություն։ Արդյոք որևէ նշանակությա՞մբ է դա։
Գրեթե բոլորովին կտրված եմ կենդանի աշխարհից և կարդում եմ դաշնակցական-խուլիգանական «Խարիսխ»-ն ու «Նոր կյանք»-ը, որտեղ («Նոր կյանք»֊ում—Վ. Պ.), ի միջի այլոց, նորերս զետեղել եմ մի քանի բան², այնպես որ եթե ձեռքդ ընկնի, կարդա:
Անցյալն ինձ համար մեռավ։ Ես ողջունում եմ ապագան, բայց չգիտեմ, թե ինչպիսին կլինի այն։ Միևնույն է։ Գրի՜ր, և գրի՛ր ճշգրիտ հասցեդ, և արդյոք ստացար նամակս։ Բարևում եմ մորդ։
55. 0- ԱԱՆՋԱՆՅԱՆԻՆ*
Նամակդ ստացա ու թեև չգիտեմ արդյոք կհաջողվի՞ շուտով քեզ ուղարկել այս պատասխանը, սակայն գրում եմ, որովհետև ուզում եմ մի քիչ հանգստանալ և «սրտանց» զրուցել։
Այս նամակս շուտով ուղարկելու հույս չունեմ, որովհետև հիմա մեզ մոտ, ինչպես ասում են, «եռուն պահ է»—բոլորն աշխատում են, և մարդ չկա, որ նամակը տանի քաղաք՝ փոստ հանձնելու: Մեր տանը տեղի ունեցան բավական նշանակալից պերտուրբացիաներ։ Դա և հաճելի է, և տհաճ։ Հաճելի, որովհետև քույրս ամուսնացավ, և հենց նույն հանգամանքն էլ տհաճ է, որովհետև հայրս մնում է մենակ։ Այժմ արդեն բոլորը մեկնել են, և տանը մնացել ենք ես ու հայրս։
- ↑ Նամակը գրված է, ռուսերեն։