Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/241

Այս էջը հաստատված է

ընդհանուր առմամբ ոգիս ավելի քան երբևէ առույգ է։ «Հոգիս զարթնել է նոր կյանքի համար»³, բայց դեռ չկա այդ կյանքը, իսկ աբդյոք կլինի՞ երբևէ, դա անհայտ է։ Գուցե դեռ սպասում են անհայտ կսկիծնե՞ր երբև: Ի՞նչ իմանաս, բայց մի բան կցանկանայի, մի բան կխնդրեի անողոք ճակատագրից (այդ հիմար պառավից, որը, իհարկե, գոյություն չունի, այլ միայն վախեցնում է մեզ)—այն է, մենակ չմնալ և մտերիմ ընկեր ունենալ։

Ես շատ եմ խորհել և վերջ ի վերջո եկել եմ այն եզրակացության, որ միայն կինը կարող է լինել այդպիսի մտերիմ ընկեր, բայց, իհարկե, ոչ քաղքենի-կնիկը, այլ կին-մարդը, խելացի-կինը, կին-ընկերը։

Արդյոք կա՞ այդպիսին «Հընդլուսնյա աշխարհում» ։ Անուրջներում՝ այո, իրականության մեջ՝ չգիտեմ, չեմ հանդիպել։ Այ քեզ հերոսուհիների որոնո՜ղ, կբացականչես դու, մտաբերելով իմ հափշտակությունների, կամ, ինչպես ընդունված է անվանել, իմ սիրո առարկաներին։ Ես դիտմամբ գործածեցի առարկաներ բառը։ Այո, եղբայրս, նրանք քիչ չեն եղել և գուցե քիչ չեն լինի, որովհետև ես տենդենց ունեմ իմ սպասումները, իմ իդեալները, մի խոսքով ցանկալին ներդնել այն կանանց մեջ, որոնցով հափշտակվում էի։ Ահա, օրինա՛կ, հիմա իմ բո՛լոր իդեալները ես մարմնավորել եմ քո սիրելի քրոջ մեջ և հեռակա սիրահարված եմ նրան։ Իհարկե, դա ծիծաղելի է, բայց չես կարող պատկերացնել, որքան խորապես համոզված եմ, որ դա ճիշտ է։ «Բայց դա հակառա՜կ է ա՛ռողջ բանականության»։ Բացականչում ես դու կատաղությամբ, «դա արդեն միջնադարյան միստիցիզմ է, դա ռոմանտիկական ոգեհարազատությո՜ւն է» և այլն, և այլն։

Բայց... Ի՜նչ անեմ, այդ բոլոր (թերևս շատ ծանրակշիռ) դիտողություններով հանդերձ, այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, և որ ես շատ-շատ եմ մտածում քո քույրիկի մասին, դա փա՜ստ է։

Երևակայում եմ, թե ինչպես ես հռհռում և ինչպես կհռհռար քույրդ, եթե իմանար այդ մասին։ Աստված քեզ հետ, ծիծաղիր։ Բայց թողնվենք այդ, շոկ հարևանցի ասեմ, որ ես նույնիսկ բանաստեղծություն եմ նվիրել նրան, «Անծանոթ աղջ՛կան»5։ Ահա քեզ չա՛փազանց հաճախ կրկնվող տրամադրություններիցս մեկը։ Պարապմունքներս հիմա մի տեսակ ՛դժվար են առաջ