Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/242

Այս էջը հաստատված է

գնում։ Չգիտեմ դա իմ նոր «սիրույն» վերագրեմ, թե մի այլ բանի, բայց ինչ-որ չի կարդացվում։ Գրում եմ նույնպես շատ հազվադեպ։ Վերջերս, օրինակ, կարդում էի Սորելին6, հիմար գիրք չէ, հաճախ նույնիսկ շատ սրամիտ է (առավել ևս, որ լավ է լվանում զզվելի Ժոռեսին)7, բայց կիսատ գցեցի մի կողմ։ Ձեռքս առա Մասլովին8, մյուսին, երրորդին՝ չի կարդացվում։ Քո գալուց ևս արդեն ձեռք եմ քաշել՝ «մինչև խոտը բուսնի, ձին կսատկի», ինչպես ասում է անգլիական առածը։ Հայրս հափշտակված է Ռենանի ընթերցանությամբ9 և էլ ավելի է հաստատվում իր «համոզմունքների» մեջ։ Երբեմն խիստ հայհոյում է Ռենանին, որը, ի դեպ ասած, ինձ էլ դուր չեկավ, բայց, իհարկե, բոլորովին այլ պատճառներով։ Վերջերս դիմեցի Ավետիքին10 և քո՝ անիծյալիդ պատճառով պարտք խնդրեցի և… իհարկե չստացա։ Որի համար պատիվ ունեմ շնորհավորելու։ Նամակ ստացա Հայկից և Մելքոնից, նրանք գանգատվում են, որ չես գրում։

Մի ժամանակ մտադրվել էի 100 — 120 ռուբլու մի խոշոր փոխառություն անել և մի մասը ուղարկել քեզ, իսկ մի մասը Եմելյաններին՝ ճանապարհի համար։ Ավա՜ղ: Որտեղ կգտնվեն այնպիսի հիմարներ կամ հիմարուհիներ, ինչպես Լիզան, որպեսզի մեզ նման բոսյակներին վարկավորեն փողով, այն էլ այդքան շատ:

Ես այստեղ կմնամ, հավանաբար, մինչև սեպտեմբերի 20-ը, ոչ ավելի, իսկ հետո՝ Մոսկվա։

Սրտագին բարևս ամենասիրելի Հռիփսիկին11 և մորդ։

Քո Վանիկ, այժմյանից սկսած
Վահան Տերյան12

56. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1907>

Սիրելի Ցոլակ

Ստացա նամակդ։ Շատ ուրախ եմ, որ Կուսիկյանը այդքան մոտ է ընդունել իր սրտին քո վիճակը։ Իմ կասկածանքը նրանից էր, որ նրա զահլան տարել էինք, ահա թե ինչու ես խորհուրդ չէի