Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/243

Այս էջը հաստատված է

տվել նրան դիմելու: Այժմ ուրեմն ի մեծ ցնծություն իմ և բոլոր մեր братия-ի կգաս Մոսկվա։ Դու գրում ես. «Պոլի նամակից երևում Է, որ քեզնից դաղված է և այլն»։ Ես մնաս բարով եմ ասում իմ անցածին և ողջունել եմ ուզում նորը։ Պոլին ես ցանկանում եմ միայն լավ և չեմ ուզում նույնիսկ իմանալ ինչ է կամենում ինձ նա, թեև պարզ է, որ նորա վերաբերմունքը դեպի ինձ, իհարկե, աննշան չէ ինձ համար։ Ես նրան այժմ ավելի լավ եմ ճանաչում, քան երբևիցե և ավելի լավ կարծիքի եմ այժմ նորա մասին, քան երբևիցե։ Մի խոսքով tempora mutantur, et nos mutamur in illis (ժամանակները փոխվում են, և մենք նոցա հետ), առաջ մի կոմբինացիա էր, այժմ մի ուրիշը։ Ես հազիվ թե վաղ կարողանամ գալ Մոսկվա, թեև շատ եմ ուզում։ Եթե դու գալու լինես, քեզ հանձնարարություն ունեմ անելու՝ գրի՛ր: Զինվորագրական գործիդ վերաբերմամբ դու չափից դուրս թեթևամիտ ես։ Ախր Մոսկվայում կարող են քեզ չազատել։ Չգիտեմ, մի խոսքով լավ մտածիր այդ մասին։ Ես պարապում եմ քիչ-քիչ: Գրի՛ր։ Ներիր, հավաս չկա գրելու։

Վահան

57. Գ. ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

<1907> Մոսկվա

Մի առանձին բավականությամբ կարդացի Ձեր ձեռնարկած «Գեղարվեստ» ամսագրի1 հայտարարությունը։

Գեղարվեստական օրգանի պակասը մեր կյանքում, ինչպես և մի այդօրինակ թերթի2 անհրաժեշտությունը, զգալի է ամեն մի գեղասեր հայի համար։

Այն տխուր հանգամանքը, որ արվեստը ոչ մի երկրում, ոչ մի ժողովրդի մեջ այնպիսի բիրտ-կոպիտ արհամարհանքի և անտարբեր զոհաբերումի չի մատնված, որպես մեր հետամնաց հայրենիքում, ստիպում է մի առանձին ուրախությունով ողջունելու: Ձեր ձեռնարկությունը։

Ամենայն հարգանքով

Վահան Տերյան