Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/246

Այս էջը հաստատված է

59. 8. հԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1906, 10 ապրողի, Վրադիկավկազ>

Ուղարկեցի բլանկը, Հայկոյից վերցրու 4 ռ. և վճարիր համալսարան։ Օնիկի ատամը ուռել է։ Ողջույններ:

Վահան

60. 8. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1908> 17 ապրիլի <Թիֆլիս>

Սիրելի Ցոլակ

Ստացանք երկու նամակդ էլ և «ախորժանոք» կարդացինք։ Նախ, որպեսզի չմոռանամ — գնա իմ տունը և վերցրու «Գեղարվեստ»֊ը, որ ուղարկված է ինձ և նամակներ — առաջինը քեզ, իսկ նամակներ եթե լինեն՝ ուղարկիր մի կերպ։

Արդեն 4 օր է Թիֆլիս ենք։ Եմելյանը այստեղ է, այս նամակս էլ գրում եմ նրա սենյակում, ուր նստած է և Օնիկը։ Դրություններս վատ է — շորերս կայարանում են մնացել։ Մի խոսքով երևակայիր էլի ինչքան ֆանտազիադ կներե։ Գրքիս տպագրության մասին կարող եմ ասել այսքանը։ Տպարանում հաշվեցին, որ գրքիս տպագրությունը կարժենա 90 ռ., սակայն այդ գումարը պետք է վճարել մինչև տպագրության վերջը, այնինչ դու գիտես, որ ես ունեմ ոչ այդքան։

Սրա հետ նամակ եմ գրում նաև Սատուրին, որ մի 25—30 ռ. պարտ ճարե մեկից՝ մինչև գրքիս լույս տեսնելը — այն պայմանով, որ վաճառվելուց ետ վճարեմ — չգիտեմ կհաջողվի , թե՞ ոչ, սակայն երևի գիրքս կհանձնեմ տպարանին այս օրերս: Իհարկե դու էլ քո կողմից կհամոզես, որ չզլանա Սատուրը այդ անելու, հակառակ դեպքում իմ դրությունը վատ կլինի։ Եթե Սատուրը չանի, խնդրեմ ասա տերտերին (Պոպովին)², որ այդ գումարը պակասում է, գուցե նա ճարե. մի խոսքով թեև «զբաղված ես», այնուամենայնիվ հանուն ապագայի այդ արա։ «Վտակ»-ում «Գեղարվեստ»-ում