Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/247

Այս էջը հաստատված է

զետեղած բանաստեղծությունների համար լավ օտզիվ (отзыв) են տվել³, գրական շրջաններում էլ լավ են վերաբերվում, այնպես որ մամուլի լավ ընդունհլությունը ապահովված է, թեև դա, իհարկե, նշանակություն ունի միայն գրքի տարածվելու համար։ Այսօր ծանոթացա Նար—Դոսին, որը, հակառակ իմ սպասածին, ծեր մարդու տպավորություն է գործում:

Հարցուփորձ արեց Ծատուրի մասին—ասի մեր Ալմանախի4 մասին։ Ավետիքը այստեղ չէ, բայց շուտով կգա։ Ծանոթացա նրա դուլցինեայի5 հետ։

Շուտով լույս կտեսնի «Մամուլ» 6֊ը։ Rommel-ին ասա, որ երկրորդ համարում կտպագրվի նրա երաժշտական աշխատությունը—այդպես ասաց Լևոնյանը, որը ցավ կամ դժգոհություն (ինչպես կուզես հասկացիր) հայտնեց, որ Ծատուրը չի գրում «Գեղարվեստ»֊ ում։

Վաղը մյուս օրը կգնամ «Հուշարար))֊ի խմբագրատունը և կգրեմ Ծատուրին— մանրամասնորեն։

«Գործ»֊ը փակել են, Բ. Իշխանյանը բանտարկված է7։

Ռեակցիան այստեղ ավելի ևս զգալի է, թեև արտահայտվում ( այլ կերպ։ Օնիկի ատամները դեռ չեն լավացել։ Այստեղ պատերազմի են սպասում։

Գրքի обложка֊ն կլինի «Գեղարվեստ»֊ի նման։ Եթե հաջողվի գտնել խնդրածս գումարը, հեռագրիր, որ իմանամ։ Աշխատեցեք շուտ։

Բարևում են Օնիկը և Մելքոնը։

«Վտակ»-ի նոր տարվա համարներում Ավոն իմ մասին գրած է եղել եթե գտնես, կարդա։

Գիրքս կտպագրվի 20 օրում։

Քn Վահան

61. 8. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1908, 22 ապրիլի, Թիֆլիս

Սիրելի Ցոլակ

Մոսկվայից դուրս եկած օրվանից փորձանքները գլխիցս անպակաս եղան։ Դա բավական չէր, քո ուղարկած 40 ռ, էլ եկավ