թերթի համարները դեկտեմբերի 20֊ից մինչև հունվարի 6֊ը և ուղարկես այն համարը, ուր տպագրված է Դումայի ցրելու մասին առաջնորդող հոդված (սև-հարյուրակների միջնորդության արթիվ, որպեսզի ցրեն Դուման)։ Այդ հոդվածը շատ կարևոր է մինչև մայիսի 5—6-ը, որովհետև մայիսի սկզբերին եղբորս — Արամին պիտի դատեն «Անկախ մամուլ»-ի համար4, իսկ այդ հոդվածը կարևոր է ներկայացնել այդ ժամանակին։ Անպատհառ արա այդ՝ անհրաժեշտ է: Գրի՛ր։ Ի՞նչ եղավ քո տիկնոջ գործը։
62. ԱԼ. ԾԱՏՈԻՐՅԱՆԻՆ
Սիրելի Ծատուրյան
Մոտ տասն օր է, ինչ Տփխիս«ում ենք ես ու Օնիկը, սակայն այնպիսի անորոշ տրամադրության մեջ էի, որ ուղղակի-անկարող էի կապել մտքերս, կարծես կորցրել էի մտածելու և գրելու ընդունակությունս։ Ասենք այժմ էլ գլխումս մի տեսակ քաոս է տիրում, սակայն հույս ունեմ, որ գոնե քաոսային մի նամակ կգրեմ ձեզ, որովհետև այլևս չեմ ուզում հետաձգել նամակս։
Գործերս անհաջող գնացին։
Այստեղ տպարաններում ասացին, որ ապառիկ չեն ընդունի և նույնիսկ երաշխավորությամբ, սակայն այդ վերջինն էլ ինձ ճնշում էր, որովհետև չէի ուզում դիմել հեռու մարդկանց, իսկ Ավետիքը այստեղ չէր։ Տպագրությունը բավականին էժան էր նստում (Գ. քահանա Աղանյանը 80—90 ռ. հաշվեց), սակայն ես արդեն այդքան գումար չունեի և թողել էի Մոսկվայում ընդամենը 60 ռ.։ Այնուամենայնիվ ես վճռեցի սկսել գործը՝ գնելով թուղթ, որ հաշվեցին մոտ 30 ռ., իսկ մնացած 30 ռ. տալ իբրև կանխավճար տպարանին։ Հեռագրեցի Ցոլակին, ստանում եմ միայն 40 ռ., այնպես որ սկսել գործը անհնարին եղավ և թեև դեռ չեմ ծախսել այդ փողը, սակայն շատ հիմար դրության եմ։ Ի՞նչ է լինելու, չգիտեմ։ Ահա այսքանը իմ գրքույկի մասին։ «Գեղարվեստ» երևի արդեն ստացած կլինեք, որովհետև Լևոնյանը կարծեմ