Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/250

Այս էջը հաստատված է

ուղարկել է Ձեզ և դիմել աշխատակցելու: Հետաքրքիր է ձեր կարծիքը. իմը առայժմ չեմ ուզում հայտնել, կասեմ միայն, որ այս թերթը անպայման «Բանբեր»-ից² թույլ է և ընդհանրապես էլ թույլ է։ Եղա Վրույրի մոտ, որը, բացի իրա կոմիկական պատմություններից, ցույց տվեց շատ հետաքրքիր դոկումենտներ հայոց թատրոնի պատմության համար հավաքված՝ նույնպես բավականին ծաղրաշարժ, սակայն, իհարկե, և ցավալի։ Ձեր բանաստեղծությունը դժբախտության է հանդիպել—մնացել է «Հերմես» տպարանում, որ փակվել է (այնտեղ մնացել է «Հուշարարս֊ի ամբողջ շարվածքը և, ի միջի այլոց, իմ ոտանավորը)։

Այստեղ անվերջ խոսում են պատերազմի մասին, որին սպասում են օրավուր։ «Գեղարվեստ»-ի խմբագրատանը տեսա նար — Դոսին, որ հարցուփորձ արեց ձեզնից։ Սպիտակել է։ Ես նրան այդպես, չէի երևակայում։ Ահարոնյանը (սո՛ցիալիստ Ահարոնյանը) գնացել է Պետերբուրգ Մանթաշյանից Ներսիսյան դպրոցի համար փող մուրալու։

Այսօր փողոցում տեսա Լեոյին։ Սոսկալի մաշված ու հիվանդ դեմք . ուներ, հոգնած ու դանդաղ դնում էր, կարծես հազիվ էր շարժվում։

Մեր «Ալմանախ»֊ի գործը ինչպե՞ս եղավ։ Վախենամ թե դա էլ իմ գրքույկի օրն ընկնի։ Ես Նար — Դոսին և մի քանի ուրիշ մարդու արդեն ասի այդ մասին։ Ինչպես երևում է հանգստացել եք Ոչ մի լուր չկա։ Ցոլակը ոչինչ չի գրում այդ մասին։ Ոզում եմ Կարապետ Բարսեղյանին³ գրել, բայց վախենում եմ առայժմ, որովհետև խելագար կհրատարակե, եթե նրան էլ այդպիսի մի նամակ գրեմ, իսկ Դուք, իհարկե, զիջող կլինեք, որ նամակս այսպես անկապ է ու քաոսային։ Առայժմ ցը։

Ձեր Վահան

P.S- Հա՛, Վրույրը իր դժդոհությունը հայտնեց, որ մոռացել եք Ձեր «Հայրենիքը» և հրամայեց, որ գաք։ Լսո՞ւմ եք։ Լույս է տեսել Հովհ. Հովհաննիսյանի բանաստեղծությունների գիրքը4: