Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/255

Այս էջը հաստատված է

հետո։ Բախշիի գործը բավականին բարդանում է։ Եմելյանը այստեղ է և արդեն մի դաս ունի на всем готовом և 5 ռ. ռոճիկով և մի ուրիշը ժամը մի ռուբլով։ Ես չգիտեմ կկարողանա՞մ մնալ այստեղ գրքիս տպագրության ընթացքում, թե՞ ոչ։ Տեսնենք։ Սուսաննային երկու նամակ եմ գրել ի պատասխան նրա բաց նամակին, ուր շնորհավորում էր Զատիկը, սակայն մինչև օրս ոչ մի տող չեմ ստացել: Չգիտեմ ի՞նչ է։ Է՜հ. плевать.

Մելիքյանի մասին դեռևս չեմ խոսել, որովհետև, ինչպես գրեցի, Լևոնյանը Բաքու է, գա թե չէ կխոսեմ և կգրեմ։ Հետաքրքիր է «Աշուն է»-ի8 երաժշտությունը, մանավանդ որ դու հավանել ես։ Համենայն դեպս ես ուրախ կլինեմ, եթե հաջող լինի և, իհարկե, հավատացած եմ, որ «Գեղարվեստ»-ում կզետեղվի։ Նրան` իմ բարևները, հասցեն չգիտեմ, թե չէ իրան կգրեի։ «Ցրտահար»-ի9 մասին Լևոնյանը ասաց, որ երկրորդ համարում կլինի։ Սակայն երևի այդ թերթը երկար չի ապրի, ահագին ծախքեր ունի — համարը 1500 ռ. է նստում, մանավանդ որ խմբագիրը ջահել է և անփորձ։

Այդ 40 ռ. ինձ մտատանջում է արդեն — վախենում եմ… ինչևէ… Ուզում էի Կյալին գրել, սակայն обращение-ի ձև չգտա և դրա համար թողի այդ միտքը մինչև ապագա օրերը։ Իսկապես որ այդ մարդոցը չգիտեմ ինչպես պետք է հայտնենք մեր երախտագիտությունը։ Հայտնիր իմ սրտագին ողջույնները նրա ամբողջ ընտանիքին և Ծատուրին, որին մի նամակ գրել եմ, բայց ինչ եմ գրել, չգիտեմ։ Ալմանախի գործը շտապեցրեք։ Այս չորս կետր ճիշտ կկատարես.

1) «Палея толковая»-ն10 հանձնել համալսարանի (факультетский) գրադարանին։

2) Մելիքյանից կվերցնես Հայնեն հետդ կբերես։

3) Ճեմարանի Պոլիկարպին11 հայտնիր և խնդրիր, որ Քաջունիի12 բառարանս պահե։

4) Հասցեներ վերցրու գիրքս ուղարկելու համար Նոր Նախիջևան և այլն. միայն այնպիսի մարդկանց, որոնք 1) փողը չուտեն. 2) աշխատեն ծախել, թե չէ ցեխի մեջ կընկնենք…

Մոտ օրերս տեսա Հրանտին13, ահագին մարդ է դառել։

Ալյոշային ուղում էի գրել, սակայն այնքան երկարեց նամակս, որ չեմ կարող արդեն. հայտարարիր իմ ողջույնները և ցանկությունները