Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/265

Այս էջը հաստատված է

այստեղ՝ կհասնի։ Ուրեմն ծանիր և այդ մասին գրիր ու մտածիր — միայն իմացիր, որ обложка-ն մեծ նշանակություն ունի. Վերցրու светлый գույն և шероховатый. Գիտես էլի։ Полагаюс на тебеь. Գրիր այդ մասին Մելքոնին կամ ինձ՝ նույն հասցեով: Առայժմ այսքանը։ Ռոմմելին ասա շատ չշտապի իրար հետևից ուղարկելու— դա լավ չէ։ Լևոնյանը ասաց, որ 2-րդ համարում ուզում են «Արդյոք նորից»-ը տպագրել, որովհետև «սպեցիալիստների» կարծիքով այդ վերջինը ավելի լավ է, քան «Ցրտահար»-ը։ Տեսնո՞ւմ ես, այժմ եթե նա չուղարկեր, կտպվեր առաջինը, իսկ հետո երկրորդը։ Միևնույն է, «Գեղարվեստ»-ի 2-րդ համարը այս ամսի վերջերին հազիվ լույս տեսնի, իսկ 3-րդը՝ Բարձրյալը գիտե երբ։ Ֆինանսներս — վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ...

Ռոմմելին ողջույններս և ուրախությունս Վեռլենի առթիվ։ Հա՜յկ Խաչատրյան!

Ալյոշին առանձնապես իմ բարևները, ի՞նչ է անում, բարեվիր նաև Աթոյին, Պեճիկին, Կոլին, Գագկին, Սոնա — Վառիա — Հայկո K°-ին և մեր բոլոր ընկեր-բարեկամներին։

Քո Վահան

Վաղը կգրեմ Կյալին։

Բարևներս նրան, Ծատուրին և նրա սիրելի ընտանիքին։

Հասցեները վերցրու, որ գիրքս հղեմ ամառս։

Իմացիր նույնպես Գասպարյանի հասցեն, որին նույնպես ուզում եմ ուղարկել։

Նուս Ցը։


Վահան

70. Կ. ԿՈԻՍԻԿՅԱՆԻ

1908, 14 մայիսի, Թիֆլիս

Սիրելի պ. Կուսիկյան

Խնդրեմ մի ծիծաղեք իմ այդ տեսակ դիմումի վրա, որովհետև այլ կերպ գրել չկարողացա։ Ճիշտն ասած հենց դիմելու ձևը չգտնելս էր պատճառը, որ մինչև օրս չեմ գրել ձեզ, մինչդեռ Մոսկվայից դուրս ելած օրվանից թե՜ ես, թե՜ Օնիկը այնքան զգացված