Չգիտեմ ի՞նչ եղավ մեր փայփայած Ալմանախի գործը: Մի՞֊ թե հավիտյան քնեց, թե դեռ հույս կա, որ իրականանա։ Այժմ մեր գյուղում այնպիսի խառը դրություն է, որ դժվարանում եմ ընդարձակ գրել. մեր գյուղը էկզեկուցիա են ուղարկել մի թուրք սպանելու պատճառով, թեև սպանողը մեր գյուղացիք չեն։
Շուտով կտեսնվենք և կխոսենք։ Գրքույկիս տպագրությունն էլ այնպես չեղավ, ինչպես մենք էինք ցանկանում, սակայն դա էլ իմ անփորձության հետևանքն է։
Ամսի 15—20-ին այստեղից դուրս կգամ և երևի 25—26-ին կլինեմ այդտեղ։
73. Լ. ԿՈԻՍԻԿՅԱՆԻՆ
Սիրելի Ջուզեպպե
Ուղարկոսմ եմ գրքույկս Կարբարիչին և քեզ, թեև եթե ես կամենայի իմ համակրությունը արտահայտել դրանով, պետք է ուղարկեի այն ձեր ընտանիքի բոլոր անդամներին։ Սակայն, մտածեցի, որ կարիք չկա ձեր բնակարանը լցնել իմ գրքերով. ուստի բավականացա այդ երկու գիրքը ուղարկելով։ Գիրքս ուղարկելը մի քիչ ուշացավ, որովհետև ես գյուղումն էի, իսկ գրքերս՝ Թիֆլիսում և միայն այսօր ստացա գրքիցս մի քանի օրինակ։
Տպագրությունը այնպես չեղավ, ինչպես ես էի կամենում, բայց первый блин комом, ոչինչ, յոլա կգնանք առայժմ։
Մեր գյուղում էկզեկուցիա են դրել, այնպես որ առայժմ չեմ կարող գալ մինչև ամսի 15—20-ը։ Երևի ամսի 25—26-ին այդտեղ կլինեմ։ Թեև ես ուզում էի ամսի սկզբներին գալ, բայց չեղավ էլի։
Ամբողջ ամառը անցկացրի գյուղում, այնպես որ ոչ մի առանձին նորություն չկա և այս րոպեիս էլ դժվարանում եմ գրել, որովհետև գլուխս ամբողջապես զբաղված է այդ անիծյալ էկզեկուցիայով։