Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/273

Այս էջը հաստատված է

77. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1908, 17 նոյեմբերի, Մոսկվա

...Առաջին տպավորությունն ինձ համար ունի եթե ոչ վճռական, ապա, համենայն դեպս, հսկայական նշանակություն։ Չեմ կարող ձեզ հետ համաձայնել, որ մեծ մասամբ պատահական հանդիպումներն ու ծանոթություններն են «հաճելի լինում»։ Սովորաբար ես այսպես եմ. հանդիպում եմ մեկին, ուշադրությամբ նայում և հաճախ, նույնիսկ առանց հետը խոսելու, ստանում եմ որոշակի ընդհանուր տպավորություն, որը, ինչպես նկատել եմ, մեծ մասամբ որոշում է հետագա հարաբերությունները։ Իհարկե, ծանոթանալով այդ մարդուն, ճանաչելով նրան ավելի մոտիկից, մանրամասներով, «կարծիքներս» փոխում եմ, բայց ընդհանուրը գրեթե միշտ մնում է։ Այսպես, հաճախ մարդուն նայելով, նրա մեջ ինչ-որ գրավիչ բան եմ զգում, այն ժամանակ ուրախ եմ լինում ծանոթանալու նրա հետ, և ավելի ևս ուրախ, երբ նրա մեջ գտնում եմ սպասածս, իս՛կ դա մեծ մասամբ այդպես էլ լինում է. և կամ, որևէ մեկին հանդիպելով, ակամա հակակրանք եմ զգում դեպի նա և, ճիշտն ասած, հազվադեպ եմ ստիպված լինաւմ զղջալ դրա համար։ Բայց դա բացատրել չեմ կարող։ Միայն մի բան կարող եմ ասել մի՞թե մարդկային հարաբերությունների մեջ բոլոր այսպես կոչված «պատահականությունները» ավելի բնորոշ չեն, քան օրինաչափ երևույթները։ Այսպես, շատ թե քիչ սուր աչքը, իմ կարծիքով, ավելի շուտ կարողանում է բնորոշել իր դիտած անծանոթ մարդկանց բնավորության հիմնական գծերը, քան իրեն լավ ծանոթ մարդկանց, կամ թեկուզ հենց իր։ Ուստի ինքն իրեն ճանաչելը ամենից դժվարն է։ Իհարկե, երբ ես ասում եմ այն «կարծիքի» մասին, որը կազմում ես մարդու առաջին անգամ հանդիպելիս, նկատի ունեմ լավի կամ վատի սոսկ ընդհանուր գումարը և ոչ թե դրանց ճշգրիտ ու մանրամասն իմացումը։ Այդ ընդհանուր տպավորությունն այն է, ինչ կոչում են համակրանք կամ հակակրանք։ Դրանք մենք ստանում ենք բնազդաբար։ Դա նույնն է, ինչ որոշ վայրերից ստացած տպավորությունը։ Դուք նայում եք ձեզ անծանոթ դաշտին, անտառին, ընդհանրապես բնանկարին, և ինչ-որ ուրախ, լավ բան է բուրում նրանից, հաճույք եք

[1]

  1. 18 Վահան Տերյան, հ. III